Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Նարեկ Մկրտչյանի եղբայրը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, սակայն նա պատիժը կալանքի տակ չի կրի

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը, դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, սակայն պատիժը «կկրի» ազատության մեջ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Հիշեցնենք, որ նրան բերման էին ենթարկել թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով: Մեղադրանք էր առաջադրվել, որ քննությամբ դեռևս չպարզված ժամանակ ու հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել հրազեն և ռազմամթերք:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը՝ Հրաչյա Մեխակյանի նախագահությամբ, Մկրտիչ Մկրչտչյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

«Դատարանը, հաշվի առնելով մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթը և աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, մեղքի ձևը, հանցանքը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը, նրա արարքի սոցիալական հետևանքները, ինչպես նաև հասարակական անվտանգության դեմ ուղղված ոտնձգության բնույթը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքների առկայությունը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը` գտնում է, որ մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման համար ենթակա է ազատազրկման ձևով պատժի՝ 1 (մեկ) տարի ժամկետով»,- ասված է վճռում:

Դատարանը նկատել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախնական կալանքի մեկ օրը հաշվակցվում է ազատազրկման մեկ օրվա դիմաց: Այսինքն՝ Մկրտիչ Արշակի Մկրտչյանը կրելու է մնացած 4 (չորս) ամիս ազատազրկման ժամկետը: Դատարանը նաև որոշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կարգով՝ Մկրտիչ Մկրտչյանի նկատմամբ նշանակված 8 (ութ) ամիս ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով:

Դատարանի վճռով՝ այս ընթացքում մեղադրյալը կգտնվի Պրոբացիայի ծառայության հսկողության տակ, նրա նկատմամբ կիրառված 2 միլիոն դրամ գրավը դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո կվերադարձվի, իսկ որպես իրեղեն ապացույց հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակն ու փամփուշտները կփոխանցվեն քննչական մարմնին՝ այլ վարույթի շրջանակներում քննությունը շարունակելու համար:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031