Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

«Անմիջապես ընտրություններից առաջ զինվորական կոմիսարիատը ինձ ներգրավում է 25-օրյա վարժական հավաքների»․ Արթուր Չախոյան

Ակտիվիստ Արթուր Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ իրեն հրավիրել են վարժական հավաքների։

«Այսօր ինձ հրավիրել էին զինվորական կոմիսարիատ, որտեղ տեղեկացրին, որ իմ տվյալները ստացել են անվանական կարգով՝ ինձ 25-օրյա վարժական հավաքներին ներգրավելու նպատակով։

Ինձ լռեցնելու նպատակով իմ նկատմամբ կազմակերպվել է մահափորձ, մշտապես ապօրինի՝ առանց իրավական հիմքերի ինձ ձերբակալել են, պրո-թուրքական կուսակցության չգրանցվելու պատճառով առանց որևէ իրավական հիմքի ինձ երեք օրով կալանավորել են, հարուցել են մի շարք շինծու քրեական գործեր։ Այդ աբսուրդային և շինծու քրեական գործերից մի քանիսի շրջանակում ներկայումս դատարանում ինձ դատում են։ Իմ նկատմամբ կիրառվել են տարբեր քաղաքական ճնշումներ։ Երբ պարզ դարձավ, որ այդ միջոցներով հնարավոր չէ սահմանափակել կամ լռեցնել իմ գործունեությունը, կայացվեց որոշում ինձ ներգրավելու 25-օրյա վարժական հավաքների անմիջապես ընտրություններից առաջ՝ փորձելով սահմանափակել իմ կոռուպցիոն բացահայտումների գործունեությունը։

Բանակում չծառայածները, բանակից թռածները, կարծում են, թե հնարավոր է ինձ լռեցնել կամ վախեցնել վարժական հավաքներով։

Բանակում չծառայածների, բանակից թռածների համար դժվար է հասկանալ, որ ինձ համար իմ երկրի պաշտպանության գործին ծառայելը պատիվ է։ Այն, ինչ էլ ես հիմա անում եմ, իմ երկիրը պաշտպանում եմ ներքին թուրք թալանչիներից։

Ստացվում է` Արցախը հանձնելով, այլևս Արցախում բանակի համար զինվորի համալրման անհրաժեշտություն չկա, և ՀՀ-ում պարտադիր զինվորական երկու տարվա ծառայությունը դարձնում են 1,5 տարի։ Եռամսյա վարժական հավաքները դառնում են 25-օրյա, և այս ամենի ֆոնին, անմիջապես ընտրություններից առաջ, զինվորական կոմիսարիատը, ստացած իմ անվանական տվյալների համաձայն, ինձ ներգրավում է 25-օրյա վարժական հավաքների։

Նշեմ նաև, որ ինձ վարժական հավաքների էին հրավիրել նաև 2023 թվականի Երևանի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին, երբ հավաքները եռամսյա էին, այլ ոչ թե 25-օրյա»,- նշել է Չախոյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև