Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Ադրբեջանի ցեղասպան վարքագիծը մինչև հիմա չի փոխվել․ ադրբեջանցիները հպարտանում են իրենց արածով և պարբերաբար սպառնում, որ, եթե կարիքը լինի, նույն կերպ կվարվեն․ Տիգրան Աբրահամյան

38 տարի առաջ՝ փետրվարի 27–29-ը, Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիները ջարդ կազմակերպեցին հայերի նկատմամբ, ինչի հետևանքով ոչ միայն մեծաթիվ զոհեր եղան, այլև հարյուրավոր մարդիկ խոշտանգվեցին, բռնաբարվեցին և ծանր կտտանքների ենթարկվեցին. մի քանի տասնյակ հազար հայեր ստիպված լքեցին իրենց տներն ու բնակավայրերը։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանական վայրագությունները համակարգված բնույթ էին կրում՝ կազմակերպված խմբեր, զինված հրոսակներ, հայերի բնակարանային հասցեներ և այլն։

Ադրբեջանի ցեղասպան վարքագիծը մինչև հիմա չի փոխվել։ Ավելին՝ ադրբեջանցիները հպարտանում են իրենց արածով և պարբերաբար սպառնում, որ, եթե կարիքը լինի, նույն կերպ կվարվեն։

Սրան ի պատասխան՝ փաշինյանական ռեժիմը փակել է ոչ միայն արցախյան էջը, այլև չտեսնելու, չլսելու է տալիս պատմական ոճիրը՝ համակերպվելով ադրբեջանական հանցանքների և ատելության դրսևորումների հետ, ինչը հղի է կրկնությամբ ու առավել սարսափելի իրադարձություններով»,-գրել է Աբրահամյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև