Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Քաղաքական հաշվարկ,թե՞ ընտանեկան ճգնաժամ․ ի՞նչ են «մոգոնել» Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը սոցիալական ցանցերում հայտարարեցին իրենց քաղաքացիական ամուսնության ավարտի մասին։ Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ լքում է կառավարական առանձնատունը։

Ժամանակագրությունը պատահական չէ․ հայտարարությունը հնչում է խորհրդարանական ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ։ Ընդ որում, օրեր առաջ Հակոբյանի գրառումը շատերի կողմից ընկալվել էր ոչ թե բաժանման, այլ երկար համատեղ կյանքից հետո օրինական ամուսնության ակնարկ։ Այսինքն՝ թեման արդեն «թեստավորվել» էր հանրային դաշտում։ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի բաժանումը կարող է լինել ոչ թե անձնական, այլ հաշվարկված քաղաքական քայլ։ Հակոբյանի նախորդ հայտարարությունից հետո իշխանությունը ուսումնասիրել է հանրային արձագանքը և արձանագրել, որ Փաշինյանի տիկինը կարող է առանձին էլեկտորատ ձևավորել՝ հատկապես այն քաղաքացիների շրջանում, ովքեր «ՔՊ» են ընտրել, սակայն քննադատաբար է տրամադրված Փաշինյանի նկատմամբ։

Չի բացառվում, որ ընտրություններից առաջ Հակոբյանը փորձի հանդես գալ նոր ձևաչափով՝ անգամ քաղաքական ուժի ձևավորման հայտով։ Նման սցենարի դեպքում հնարավոր է երկակի խաղ․ «այլընտրանքային» հարթակ՝ դժգոհ ընտրազանգվածի մոբիլիզացիայի համար, որը ընտրություններից հետո միավորվի Նիկոլ Փաշինյանին։

Խոսքն իհարկել ենթադրությունների մասին է, սակայն մեկ բան ակնհայտ է՝ անձնական կյանքի մասին այս մակարդակի հրապարակային հայտարարությունը «քաղաքական սեզոնի» ամենաթեժ պահին դժվար է դիտարկել զուտ ընտանեկան որոշում։ Ի դեպ, Հակոբյանը նշել է, որ շարունակելու է ղեկավարել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և չի բացառել, որ կարող է ենթարկվել քրեական հետապնդման՝ հաշվի առնելով Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի հայտարարություններն ընտրություններից առաջ բարեգործության արգելքի հնարավոր խախտումների մասին։

Թեև պաշտոնապես նրա անունը չի հնչել, սակայն ուսումնասիրվում է նաև հիմնադրամի կողմից իրականացված անվճար դասընթացների հարցը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031