Skip to main content

2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն է. Էդուարդ Շարմազանով | Այսօր Ալեն Սիմոնյանի պսակադրությունն է (տեսանյութ) | Եթե ես լինեի եկեղեցու ղեկավար, ամեն կիրակի կընկնեի վիժվածքի հետևից ու դևահալածությամբ կզբաղվեի. Արթուր Դանիելյան | Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Գագիկ Ծառուկյան | Պուտինը հրամայել է երեք օր չհարվածել Կիևին | Պուտինն այսօր կընդունի Ուիթքոֆին և Քուշներին․ Պեսկով | Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել | Մեր երկրին էլի է հեղափոխություն պետք․ Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով | Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան | Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը. գողացել են 12․000 ԱՄՆ դոլար, 1 մլն ՀՀ դրամ և ոսկեղեն | Այսօր առավոտից գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները | Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան | Վերջին 8 տարվա ընթացքում եղել են օրեր, երբ անիծել եմ այն օրը, երբ դարձա ՀՀ վարչապետ. Նիկոլ Փաշինյան | Իրանը կոչ է արել ամերիկացիներին, պարտքերի ներման դիմաց, Իրանի դեմ պատերազմում «թնդանոթի միս» չդառնալ

Լրահոս

«Կարաս» հանրային սննդի օբյեկտում խախտվել են սանիտարական կանոնների, հիգիենիկ նորմատիվների պահանջները, արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ԱՄՏՋ» ՍՊ ընկերությունը պատկանող «Կարաս» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Թումանյան 19) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարական կանոնների, հիգիենիկ նորմատիվների պահանջները:

Այսպես՝
— առաստաղի վրա առկա են եղել վնասված տեղեր, ինչը նպաստել է կեղտի կուտակմանը, գոլորշու խտացմանը, անցանկալի բորբոսների աճին,
— խոհանոցի հատակի որոշ հատվածներ վնասված են եղել,
— արհեստական օդափոխության համակարգը եղել է ոչ բարվոք վիճակում, ինչը չի կանխել աղտոտված օդի ներթափանցումը տարածք,
— դեպի դուրս բացվող պատուհաններից մեկը և ետնամուտքի դուռը չեն ունեցել միջատապաշտպան ցանց, հնարավոր է եղել աղտոտիչների ներթափանցումը,
— ետնամուտքի և խոհանոցի դռները հարթ չեն եղել, պատված չեն եղել չներծծող, մաքրվող աղտահանվող նյութերով,
— առկա սառնարանները, որոնք անմիջական շփման մեջ են եղել սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Կարաս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև