Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Հոխորտում էր մի մարդ, ով առանց թիկնապահի չի շրջում, նրա կողքը լինելը խարան է. Աշոտյանը` Ալեն Սիմոնյանի մասին

Ժողովուրդ ջան, բարի օր, բա չիմացաք, երեկ հերթական լպիրշ հարցազրույցն է տվել Ազգային ժողովի նախագահի աթոռին զբաղված Ալեն Սիմոնյանը։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա, մսնավորապես, նշել է. «Հարցազրույցի բովանդակությանը անդրադառնալը անշնորհակալ գործ է, որովհետև որևէ լուրջ մարդ երբեք Ալենի հարցազրույցների բովանդակություն չի մեկնաբանում, որովհետև այդտեղ բովանդակություն, միտք առհասարակ երբևէ գոյություն չի ունեցել։ Ալեն Սիմոնյանը ցինիկ էլ չէ, որովհետև ցինիկ լինելու համար պետք է ունենալ գիտելիք և կրթություն։ Ալենը շարքային լկտի է։

Ուզում եմ հիշեցնել, որ երեկ հոխորտում էր մի մարդ, ով 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայի հյուրանոցներում ապաստան էր փնտրում հայ ժողովրդի զայրույթից խուսափելու համար։ Մի մարդ, ում լեզուն, ամբիցիաները և ով գիտի էլ ինչ, Նիկոլը կարճացրել է՝ բռնելով իր ընտանիքի անդամին և նստեցնելով Ալենի պնդմամբ ապօրինաբար։ Հոխորտում էր մի մարդ, ով առանց թիկնապահների քաղաք դուրս գալ չի կարող, ով առանց թիկնապահների իրեն մարդ և տղամարդ զգալ չի կարող։

Առհասարակ, մեծ հարց է դեռ, ո՞վ է ավելի շատ մահացու մեղքեր կուտակել, Նիկո՞լը, թե՞ Ալենը, որովհետև իմ հաշվելով Նիկոլին կարելի է վերագրել յոթ մահացու մեղքերից վեցը, իսկ Ալենը կուտակել է ողջ ծաղկեփունջը, բոլոր յոթ մեղքերը։

Նիկոլի կողքը լինելը խարան է, սակայն Ալեն Սիմոնյան լինելը կրկնակի խարան է, որովհետև հայ ժողովուրդը երբեք չի մոռանալու, անկախ ձեր այսօրվա հոխորդանքներից, բարգավաճող ֆինանսական վիճակից, ձեր լկտիությունից ու լպիրշությունից, այն աղետները, որ դուք բերել եք մեր գլխին, հայ ժողովրդի գլխին։

Ալեն Սիմոնյանի մասին երկար խոսելը նորից կրկնեմ անշնորհակալ գործ է, բայց պարբերաբար հիշեցնել իր անցյալը պետք է, որովհետև իր ապագան լինելը էլ ավելի վատ է, քան իր անցյալը, որովհետև Հայաստանում նման խարաններով ՔՊ-ական և Ալեն Սիմոնյան ապրելը մի օր լինելու է շատ-շատ դժվար։ Թեպետ այդ մեղքերի քաղցրության ճանապարհով նրանք պարտավոր են անցնել, որովհետև բազմաթիվ տառապանքներ, կորուստներ վշտեր են պարգևել հայ ժողովրդին, այսքանը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031