Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Մնում է հուսալ, որ առավել պատասխանատու կգտնվեն հանրային համերաշխության հաստատման իրենց կոչման ու պարտականության մեջ. Մայր Աթոռի արձագանքն ՝ Ալեն Սիմոնյանին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ կրկին Հայ առաքելական սուրբ եկեղեցուն, մասնավորապես, Ամենայն Հայոց Կաթողիկոսին էր անդրադարձել, ասել էր, թե «եթե արժանապատվություն ունենար Կաթողիկոսը, ինքը կգնար»․․․։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանն Aysor.am-ի հետ զրույցում, արձագանքելով Ալեն Սիմոնյանին, ասաց, որ պետական այրերին պատշաճ չէ նման անպատվաբեր ու անպարկեշտ խոսույթը։

«Ցավոք, նախկինում ևս առիթ ենք ունեցել անդրադառնալու։ Մնում է հուսալ, որ բարձրաստիճան պաշտոնյաներն առավել պատասխանատու կգտնվեն հանրային համերաշխության հաստատման իրենց կոչման ու պարտականության մեջ»,- նշեց Տեր Եսային։

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը ռուսական «Дождь»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայ առաքելական սուրբ եկեղեցու «4-5 բարձրաստիճան հոգևորականներ մանկապղծության մեջ են թաթախված»։

Երեկ, սակայն, նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ դա կեղծիք է, ինքը նման բան չի ասել։

«Ես ասել եմ՝ ենթադրենք ինչ-որ X երկրում ինչ-որ նմանատիպ բան է լինում, և իշխանությունը պետք է նմանատիպ արարքների հետ կապված իր կարծիքը չասի՞։ Թող ինձ դատի տան։ Փաստերի ստուգման հարթակ գոյություն ունի, որը եզրակացություն է տվել, որ երկակի կարող է մեկնաբանվել»,- ասել է Սիմոնյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031