«Ձեր նշած անձնավորությունը ստում է», ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պնդեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն՝ արձագանքելով Արման Թաթոյանի այն հայտարարությանը, որ ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել:
«Նման բան չկա, սիրելի՛ հայրենակիցներ»,- ասաց նա։
Պապիկյանի խոսքով՝ ՀՀ-ում կան կուսակցություններ, որոնց «արբանյակները» մեկ նպատակ ունեն՝ սարսափ տարածել։ Պապիկյանը պնդեց՝ դրանք «մահվան, պատերազմի և ապատեղեկատվության ընդհանրական կուսակցություններն են», որոնց նպատակն է «խաթարել Հայաստանի խաղաղության ճանապարհը»։
Նշենք, որ «Միասնության թևեր» շարժման համակարգող Արման Թաթոյանն այսօր անվտանգային հարցերի վերաբերյալ հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ, արբանյակից ստացված լուսանկարների վրա ցույց էր տվել և հայտարարել, որ ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, ինչը հայաստանյան իշխանությունները թաքցրել են հանրությունից:


















































