Կանադայի վարչապետ Մարկ Քարնին չի բացառել կանադական զորքերի պոտենցիալ մասնակցությունը Իրանի դեմ հակամարտությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Չի կարելի կատեգորիկ կերպով բացառել մեր մասնակցությունը հակամարտությանը,- հայտարարել է վարչապետը լրագրողներին Սիդնեյ կատարած այցի ժամանակ,- մենք կաջակցենք մեր դաշնակիցներին, երբ դա նպատակահարմար լինի»:
Չորեքշաբթի օրը Քարնին հայտարարել էր, որ Օտտավան ցավով է աջակցում Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին, քանի որ վերջիններս չեն համագործակցել ՄԱԿ-ի հետ և չեն խորհրդակցել իրենց դաշնակիցների, այդ թվում՝ Կանադայի հետ, նախքան գործողությունը սկսելը: Նա նաև կողմերին կոչ է արել շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները:
















































