Իրանի վրա հարձակման պահին մեր երկրի վարչապետն ու ԱԺ նախագահը ավտոբուսում լուրջ գործի էին. Կարապետյան | Իրանը uպառնացել է hարվածներ հասցնել Իրաքյան Քուրդիստանին | Այսօր հրապարակվում են թվեր, որոնք ավելի շատ «Դաչա 2» տրամաբանության մեջ են` կառավարական ամառանոցում նկարված․ Արման Աբովյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորս՝ Վանո Սիրադեղյանի մահից հետո Սարիբեկ Սուքիասյանը լուր ուղարկեց՝ իրենց որևէ հարցով չդիմենք | Կրակոցներ՝ Արաբկիր վարչական շրջանում. կա վիրավոր | 18-ամյա տղային ձերբակալել են պետական դավաճանության կասկածանքով | ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ | Գյուղացին տարվա սկզբից կիմանա, թե ինչ գնով է վաճառելու ապրանքը, ամեն շրջան կունենա մթերման 2 կայան. Նարեկ Կարապետյան | Կրակnցներ՝ Արաբկիրում. կա վիրավnր | Նվազագույն կենսաթոշակը՝ 100,000 դրամ․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Զորամասերը դուրս են բերվել մшրտական դիրքեր․ Ադրբեջանի ՊՆ | «Երաշխավորված խաղաղություն»․ Հայաստանի միակ ընտրությունը․ Արա Այվազյան | Իսրայելական օդուժը լայնածավալ hարվածներ է հասցրել Բեյրութում «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին | ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի ղեկավարության ամբողջական հեռացումը․ Թրամփ | Եթե կոալիցիայի խնդիր լինի ԱԺ-ում, ու մենք հաստատ լինելու ենք այդ ԱԺ-ում, մենք Երևանի մեր օրինակը կրկնելու ենք, Փաշինյանը կոալիցիա կազմելու է մեր հետ․ Արամ Սարգսյան

Լրահոս

Իրանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պшտերազմը Հայաստանի համար շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն․ Նաիրի Սարգսյան

Իրանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պատերազմը Հայաստանի համար շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն։ Եթե ռազմական գործողություններն ավելի մասշտաբային բնույթ կրեն, Հայաստանը կունենա փախստականների ներհոսք, որին ուղղակի ի վիճակի չէ դիմակայել։ Այս մասին գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Սա շատ լուրջ խնդիր է, հումանիտար տեսանկյունից Հայաստանը, որպես եղբայրական պետություն, պետք է պատրաստ լինի օգնության ձեռք մեկնել, բայց հաջորդ կողմից նախ՝ ներուժ չունենք, ապա և՝ ունենք անպատասխանատու կառավարություն, որը նույնիսկ չի կարողանում կանխատեսել և սցենարների մշակում իրականացնել։ Սա առաջնային վտանգն է։ Երկրորդ վտանգը. Հայաստանի Հանրապետությունը Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտուրն իրականացնում է Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով, այսինքն՝ կունենանք ապրանքների ներկրման դեֆիցիտ, անհրաժեշտ պահանջարկը չենք կարող բավարարել կամ եթե բավարարենք, դա պետք է անենք այլ ճանապարհների միջոցով, իսկ այդ դեպքում կունենանք ապրանքների ինքնարժեքի բավականին բարձր աճ, կարելի է գնաճ կանխատեսել։

Հաջորդը՝ շատ ավելի վտանգավոր է, եթե Հայաստանը որոշի ներկրումները փոխարինել, օրինակ՝ Թուրքիայից ներկրումներով, այն է՝ թուրքական տնտեսությունը մտնի Հայաստանի տնտեսական կյանք, ինչին միշտ դեմ եմ արտահայտվել, դա շատ վտանգավոր եմ համարում։ Արտահանումները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն, այդ թվում՝ արտարժույթի պահպանման տեսանկյունից, Հայաստանից արտահանումների նվազումը կարող է հետագայում արտարժույթի վրա ունենալ շատ բացասական ազդեցություն, և դրա բացասական հետևանքներն այս պահին քաոտիկ են և անկառավարելի իրավիճակում են։

Համաշխարհային տնտեսության դեպքում նավթի գների վրա կունենա ազդեցություն։ Որքան հասկանում ենք, Արաբական ծոցի և թերակղզու բոլոր երկրները, կարծես թե, ներքաշվում են գործողությունների մեջ, և Հորմուզի նեղուցի փակում է իրականացնում Իրանի Իսլամական Հանրապետությունը, որտեղից դուրս է գալիս համաշխարհային նավթի սպառման, եթե չեմ սխալվում, 20-25 տոկոսը։ Սա բացասական է անդրադառնալու այդ թվում նավթի սակագների վրա։ Ստացվում է, որ ունենալու ենք վառելիքաէներգետիկ անվտանգության խնդիրներ»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031