Իրանի վրա հարձակման պահին մեր երկրի վարչապետն ու ԱԺ նախագահը ավտոբուսում լուրջ գործի էին. Կարապետյան | Իրանը uպառնացել է hարվածներ հասցնել Իրաքյան Քուրդիստանին | Այսօր հրապարակվում են թվեր, որոնք ավելի շատ «Դաչա 2» տրամաբանության մեջ են` կառավարական ամառանոցում նկարված․ Արման Աբովյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորս՝ Վանո Սիրադեղյանի մահից հետո Սարիբեկ Սուքիասյանը լուր ուղարկեց՝ իրենց որևէ հարցով չդիմենք | Կրակոցներ՝ Արաբկիր վարչական շրջանում. կա վիրավոր | 18-ամյա տղային ձերբակալել են պետական դավաճանության կասկածանքով | ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ | Գյուղացին տարվա սկզբից կիմանա, թե ինչ գնով է վաճառելու ապրանքը, ամեն շրջան կունենա մթերման 2 կայան. Նարեկ Կարապետյան | Կրակnցներ՝ Արաբկիրում. կա վիրավnր | Նվազագույն կենսաթոշակը՝ 100,000 դրամ․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Զորամասերը դուրս են բերվել մшրտական դիրքեր․ Ադրբեջանի ՊՆ | «Երաշխավորված խաղաղություն»․ Հայաստանի միակ ընտրությունը․ Արա Այվազյան | Իսրայելական օդուժը լայնածավալ hարվածներ է հասցրել Բեյրութում «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին | ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի ղեկավարության ամբողջական հեռացումը․ Թրամփ | Եթե կոալիցիայի խնդիր լինի ԱԺ-ում, ու մենք հաստատ լինելու ենք այդ ԱԺ-ում, մենք Երևանի մեր օրինակը կրկնելու ենք, Փաշինյանը կոալիցիա կազմելու է մեր հետ․ Արամ Սարգսյան

Լրահոս

Ռուսկան ռամաբազան չի փակում դեպի Արևմուտք տեսադաշտը․ Փաշինյան

102-րդ ռուսական ռազմաբազան մինչ օրս չի փակել Հայաստանի տեսադաշտը Արևմուտքի հետ համագործակցություն կառուցելու ճանապարհին։ Մարտի 5-ին Կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք բազան չի խանգարում Արևմուտքի նկատմամբ Հայաստանի վարած քաղաքականությանը։

Նա հարցադրումը համարել է ոչ կոռեկտ՝ ասելով, որ Հայաստանը ոչ մի տեղ չի գնում։ «Բարեբախտաբար թե դժբախտաբար, ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր ճանապարհը փակի, երբ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք՝ ոնց շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք:», — պարզաբանել է Փաշինյանը

Կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ Հայաստանը իր առջև Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու խնդիր չի դնում։ «Մենք խնդիրներ չունենք, չենք ունեցել և չենք ունենալու՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու։ Մենք խնդիր չենք ունեցել, չունենք և չենք ունենալու՝ Ռուսաստանի շահերին վնասելու», — հավաստիացրել է Նիկոլ Փաշինյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031