Իրանը գրոհել է Նախիջևանի միջազգային օդանավակայանի և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա․ ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։
«ԱԹՍ-ների տեխնիկական պարամետրերը և այդ հարձակումների մանրամասներն ուսումնասիրվում են։ Դատապարտում ենք Իրանի ԶՈւ կողմից երկրի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ իրականացված հարձակումները, որոնք հիմնված չեն եղել որևէ ռազմական անհրաժեշտության վրա։
Այս միջադեպի ամբողջական պատասխանատվությունը կրում է Իրանը»։
Ադրբեջանի ՊՆ-ն հավելել է, որ պատրաստում է պատասխան միջոցառումներ՝ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, բնակչության և քաղ․ ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար․ «Այդ հարձակումները անպատասխան չեն մնա»։
















































