Իրանի վրա հարձակման պահին մեր երկրի վարչապետն ու ԱԺ նախագահը ավտոբուսում լուրջ գործի էին. Կարապետյան | Իրանը uպառնացել է hարվածներ հասցնել Իրաքյան Քուրդիստանին | Այսօր հրապարակվում են թվեր, որոնք ավելի շատ «Դաչա 2» տրամաբանության մեջ են` կառավարական ամառանոցում նկարված․ Արման Աբովյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորս՝ Վանո Սիրադեղյանի մահից հետո Սարիբեկ Սուքիասյանը լուր ուղարկեց՝ իրենց որևէ հարցով չդիմենք | Կրակոցներ՝ Արաբկիր վարչական շրջանում. կա վիրավոր | 18-ամյա տղային ձերբակալել են պետական դավաճանության կասկածանքով | ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ | Գյուղացին տարվա սկզբից կիմանա, թե ինչ գնով է վաճառելու ապրանքը, ամեն շրջան կունենա մթերման 2 կայան. Նարեկ Կարապետյան | Կրակnցներ՝ Արաբկիրում. կա վիրավnր | Նվազագույն կենսաթոշակը՝ 100,000 դրամ․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Զորամասերը դուրս են բերվել մшրտական դիրքեր․ Ադրբեջանի ՊՆ | «Երաշխավորված խաղաղություն»․ Հայաստանի միակ ընտրությունը․ Արա Այվազյան | Իսրայելական օդուժը լայնածավալ hարվածներ է հասցրել Բեյրութում «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին | ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի ղեկավարության ամբողջական հեռացումը․ Թրամփ | Եթե կոալիցիայի խնդիր լինի ԱԺ-ում, ու մենք հաստատ լինելու ենք այդ ԱԺ-ում, մենք Երևանի մեր օրինակը կրկնելու ենք, Փաշինյանը կոալիցիա կազմելու է մեր հետ․ Արամ Սարգսյան

Լրահոս

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ. փաստաբան

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Հարգելի գործընկերներ,

Վերաքննիչ դատարանի մի Դատավոր իրավաչափորեն ազատ արձակեց Արշակ Սրբազանին ապօրինի կալանքից, իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժ. Մելիքսեթյանը մերժեց մեր կողմից ներկայացված բողոքը և որոշեց, որ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը դեռևս պետք է պահպանվի: Որոշումը ստանալուն պես անպայման կներկայացնենք իրավունքի նկատմամբ հերթական խայտառակության մանրամասները, բայց սա ակնհայտ ցույց է տալիս, որ օրվա իշխանությունների վախերն անչափելի են, իսկ քաղաքական հետապնդումն անվիճելի:

Իրար հերթ չտալով խոսում են Սամվել Կարապետյանի խոսքի ազատության սահմանների մասին, միաժամանակ վախենում են նույնիսկ վերացնել այս աբսուրդային սահմանափակումներն ու խափանման ինտենսիվ միջոցը, երբ չկա ու չկար որևէ հիմք այն պահպանելու համար: Հայաստանում ժողովրդավարության նկատմամբ ծաղրը հենց այսպիսի տեսք է ունենում և սա տեսնում է մեր հանրությունը: Սամվել Կարապետյանի այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ սահմանափակումն առանց որևէ իրավական տվյալի, պարզապես հրապարակայնորեն մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար՝ չի կարող լինել իրավաչափ, չի կարող լինել օրինական, չի կարող լինել ողջամիտ, չի կարող լինել համաչափ: Չկասկածեք սա ևս հաղթահարելու ենք և հաղթանակներ շատ են լինելու

Իրավունքը պետք է գերակայի:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031