Իրանի վրա հարձակման պահին մեր երկրի վարչապետն ու ԱԺ նախագահը ավտոբուսում լուրջ գործի էին. Կարապետյան | Իրանը uպառնացել է hարվածներ հասցնել Իրաքյան Քուրդիստանին | Այսօր հրապարակվում են թվեր, որոնք ավելի շատ «Դաչա 2» տրամաբանության մեջ են` կառավարական ամառանոցում նկարված․ Արման Աբովյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորս՝ Վանո Սիրադեղյանի մահից հետո Սարիբեկ Սուքիասյանը լուր ուղարկեց՝ իրենց որևէ հարցով չդիմենք | Կրակոցներ՝ Արաբկիր վարչական շրջանում. կա վիրավոր | 18-ամյա տղային ձերբակալել են պետական դավաճանության կասկածանքով | ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ | Գյուղացին տարվա սկզբից կիմանա, թե ինչ գնով է վաճառելու ապրանքը, ամեն շրջան կունենա մթերման 2 կայան. Նարեկ Կարապետյան | Կրակnցներ՝ Արաբկիրում. կա վիրավnր | Նվազագույն կենսաթոշակը՝ 100,000 դրամ․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Զորամասերը դուրս են բերվել մшրտական դիրքեր․ Ադրբեջանի ՊՆ | «Երաշխավորված խաղաղություն»․ Հայաստանի միակ ընտրությունը․ Արա Այվազյան | Իսրայելական օդուժը լայնածավալ hարվածներ է հասցրել Բեյրութում «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին | ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի ղեկավարության ամբողջական հեռացումը․ Թրամփ | Եթե կոալիցիայի խնդիր լինի ԱԺ-ում, ու մենք հաստատ լինելու ենք այդ ԱԺ-ում, մենք Երևանի մեր օրինակը կրկնելու ենք, Փաշինյանը կոալիցիա կազմելու է մեր հետ․ Արամ Սարգսյան

Լրահոս

Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի Սարգսյան

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնությունը մեկնարկում է իր նախընտրական ծրագրի հանրայնացումը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ահա եկավ ժամանակը ձեր դատին հանձնելու «Հայաստանը ես եմ» նախաձեռնության՝ պետության վերակառուցման մեր ծրագիրը։ Ծրագիր, որն իրապես ներառական է և վերաբերելի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր սոցիալական խավի, և յուրաքանչյուր ոլորտի։

Ծրագիր, որը տալիս է ոչ միայն ինչ, այլ նաև ինչպես հարցերի պատասխանները։ Մենք դատարկ խոստումներ չենք տալիս։ Մեր ծրագիրն իրագործելի է, ունի հստակ ճանապարհային քարտեզ՝ մարդ առ մարդ, ընտանիք առ ընտանիք, ոլորտ առ ոլորտ։ Մենք չենք խոսում վերացական Հայաստանի մասին։

Մենք խոսում ենք ձեր տան մասին, ձեր ընտանիքի անդամի մասին, ձեր արժանապատիվ աշխատանքի մասին, ձեր երեխաների ապագայի մասին, ձեր անվտանգության մասին։ «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնությունը ծնվել է մեկ պարզ, բայց հզոր գաղափարից՝ Հայաստանը սկսվում է յուրաքանչյուրիցս։ Հայաստանը ես եմ։ Հայաստանը դու ես։ Հայաստանը մենք ենք։

«Հայաստանը ես եմ» նշանակում է՝ մերժել որևէ երկրի ձևավորած կեղծ դրական սպասումները, թե ինչ-որ պետություն կգա ու կփոխի մեր կյանքը։ «Հայաստանը ես եմ» նշանակում է՝ մենք ենք պետությունը։ Մենք ենք պատասխանատուն։ Մենք ենք փոփոխությունը։

«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը զուտ քաղաքական պայքար չէ հանուն իշխանության։ Սա պայքար է հանուն պատասխանատվության։ Հանուն այն գիտակցման, որ եթե մենք չկառուցենք մեր երկիրը, ոչ ոք այն չի կառուցելու մեր փոխարեն։ Հայաստանը սկսվում է անհատից՝ ինձնից և քեզնից։

Հայաստանը ես եմ։ Հայաստանը դու ես։ Հայաստանը մենք ենք։ Ահա և մեկնարկում ենք մեր ծրագրի հանրայնացումը, որտեղ թշակառուն ու ուսանողը, գործարարն ու աշխատողը, գիտնականն ու մանկավարժը, զինծառայողը, բժիշկն ու ճարտարապետը, գյուղաբնակն ու քաղաքաբնակը, բոլորը տեսնելու են վաղվա իրենց բարեկեցիկ ու կանխատեսելի օրը։

Մեր ծրագրի առանցքում մարդն է՝ իր արժանապատվությամբ, աշխատանքի արդյունքով և ապագայի հանդեպ վստահությամբ։ Միասին կառուցենք մեր երկիրը, երկիր, որտեղ բոլորը կապրեն և արժանապատիվ, և բարեկեցիկ և անվտանգ»,-նշել է նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031