Իրանի վրա հարձակման պահին մեր երկրի վարչապետն ու ԱԺ նախագահը ավտոբուսում լուրջ գործի էին. Կարապետյան | Իրանը uպառնացել է hարվածներ հասցնել Իրաքյան Քուրդիստանին | Այսօր հրապարակվում են թվեր, որոնք ավելի շատ «Դաչա 2» տրամաբանության մեջ են` կառավարական ամառանոցում նկարված․ Արման Աբովյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորս՝ Վանո Սիրադեղյանի մահից հետո Սարիբեկ Սուքիասյանը լուր ուղարկեց՝ իրենց որևէ հարցով չդիմենք | Կրակոցներ՝ Արաբկիր վարչական շրջանում. կա վիրավոր | 18-ամյա տղային ձերբակալել են պետական դավաճանության կասկածանքով | ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ | Գյուղացին տարվա սկզբից կիմանա, թե ինչ գնով է վաճառելու ապրանքը, ամեն շրջան կունենա մթերման 2 կայան. Նարեկ Կարապետյան | Կրակnցներ՝ Արաբկիրում. կա վիրավnր | Նվազագույն կենսաթոշակը՝ 100,000 դրամ․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Զորամասերը դուրս են բերվել մшրտական դիրքեր․ Ադրբեջանի ՊՆ | «Երաշխավորված խաղաղություն»․ Հայաստանի միակ ընտրությունը․ Արա Այվազյան | Իսրայելական օդուժը լայնածավալ hարվածներ է հասցրել Բեյրութում «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին | ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի ղեկավարության ամբողջական հեռացումը․ Թրամփ | Եթե կոալիցիայի խնդիր լինի ԱԺ-ում, ու մենք հաստատ լինելու ենք այդ ԱԺ-ում, մենք Երևանի մեր օրինակը կրկնելու ենք, Փաշինյանը կոալիցիա կազմելու է մեր հետ․ Արամ Սարգսյան

Լրահոս

Պահանջ ճշմարտության,գործողության ու պատասխանատվության․ բաց նամակ

Արցախյան 44–օրյա պատերազմից հետո անհետ կորածների ընտանիքները բաց նամակով դիմել են պատկան մարմիններին․

ԲԱՑ ՆԱՄԱԿ – ՊԱՀԱՆՋ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ
Ուղղված՝ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, կից’
ՀՀ արդարադատության նախարարությանը,
ՀՀ քննչական կոմիտեին,
ՀՀ վարչապետի աշխատակազմին,
ՀՀ պաշտպանության նախարարությանը,
Քննչական հանձնաժողովներին, Արդարադատության նախարարությանը,
Գլխավոր դատախաղազությանը, Մարդու իրավունքների պաշտպանին,(ՄԻՊ),
Մարդու իրավունքների եվրոպական դատարանին(ՄԻԵԴ) ,
Արտաքին գործերի նախարարությանը,(ԱԳՆ),
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբին,
ՀՀ դեսպաններին և միջազգային հարթակներում ՀՀ ներկայացուցիչներին,
Պետական բոլոր իրավասու մարմիններին և պատասխանատու պաշտոնատար անձանց։
Մենք՝ 2020 և 2023 թվականների ռազմական գործողություններից ի վեր անհայտ բացակայող համարվող զինծառայողների ծնողներս, սույն բաց նամակով ներկայացնում ենք մեր միասնական և իրավաչափ պահանջը։
Մեր որդիների գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է։
Տարիներ շարունակ մենք ապրում ենք անորոշության, լռության և կիսատ պատասխանների մեջ։
Անորոշությունը դարձել է շարունակվող տառապանք, որը խախտում է մեր հիմնարար իրավունքները՝ իմանալու մեր երեխաների ճակատագիրը։
Մենք պահանջում ենք՝
1. Անհապաղ, ամբողջական և փաստաթղթավորված տեղեկատվություն յուրաքանչյուր անհայտ բացակայողի գործի ընթացքի վերաբերյալ։
2. Հստակ և հրապարակային ճանապարհային քարտեզ՝ որոնողական և դիվանագիտական քայլերի մասին։
3. Միջազգային կառույցների ներգրավման վերաբերյալ հաշվետվություն և գործնական արդյունքներ։
4. Իրավական գնահատական և պատասխանատվություն բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց անգործությունը, թերացումները կամ որոշումները հանգեցրել են այս երկարատև անորոշությանը։
5. Պարբերական և պաշտոնական հաղորդակցություն ընտանիքների հետ՝ հստակ ժամկետներով և արդյունքներով։
Պետությունը պարտավոր է պաշտպանել իր զինվորներին և պարզաբանել նրանց ճակատագիրը։
Տարիներով ձգվող լռությունը և անորոշությունը անընդունելի են։
Մենք չենք խնդրում խղճահարություն։
Մենք պահանջում ենք օրենքի կիրառում։
Մենք պահանջում ենք հաշվետվողականություն։
Մենք պահանջում ենք արդարություն։
Մեր որդիները կանգնել են հայրենիքի պաշտպանության առաջնագծում։
Պետությունը պարտավոր է կանգնել ճշմարտության պաշտպանության առաջնագծում։
Մենք չենք լռելու։
Մենք չենք դադարելու պահանջել պատասխաններ։
Գտե՛ք մեր որդիներին։
Տվե՛ք մեզ ճշմարտությունը։
Պատասխանատվության ենթարկե՛ք բոլոր մեղավորներին։
Անհայտ բացակայող զինծառայողների ծնողներ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031