Արարատյան դաշտը կենտրոնացված կլինի մրգերի ու բանջարեղենի վրա, ամեն շրջան կունենա 2 մթերման կայան: Այս մասին Արարատի մարզում՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Մեր ձևով» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Կարևոր է, որ գյուղացին ունենա 2-3 կայանի հնարավորություն՝ վաճառելու իր ապրանքը, դա գյուղացու համար կբերի մրցակցություն:
Գյուղացու բերքի համնար կմրցակցեն մթերման կայանները ու կտան շատ լավ գին: Մթերման կայանի առավելություններից է այն, որ գյուղացիները տարվա սկզբից հնարավորություն կունենան իմանալ, թե ինչ գնով են վաճառելու իրենց բերքը, դա կբերի նրան, որ գյուղացին կկարողանա կանխատեսել իր ծախսերն ու տարվա սկզբից կիմանա շահույթ ունենալու է, թե ոչ:
Մյուս շրջանները՝ անասնապահական շրջաններն են, օրինակ՝ Գեղարքունիքի ու Շիրակի մարզում, մթերման կայանները հիմնականում կենտրոնացված են լինելու մսամթերքի վրա, բայց կարտոֆիլի ու ցորենի մթերում ևս լինելու է»,- նշել է նա:


















































