Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Մարտի 5-ի ուշ երեկոյան 104 ՀՀ քաղաքացի Գոայից ուղևորվել է Երևան. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Վերջին օրերին Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը (համատեղության կարգով նաև՝ Շրի Լանկա, Բանգլադեշ և Նեպալ) իր գործառույթներն իրականացրել է արտակարգ ռեժիմով, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Կապ է պահպանվել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ պայմանավորված չվերթերի չեղարկման հետևանքով հավատարմագրման երկրներում մնացած՝ հիմնականում զբոսաշրջային նպատակներով Հնդկաստանում և Շրի Լանկայում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ, հավաքագրվել են անհրաժեշտ տեղեկություններ և դիտարկվել են նրանց՝ ՀՀ վերադարձի հնարավորությունները։

Դեսպանության կողմից հետևողականություն է ցուցաբերվել համապատասխան թռիչքի թույլտվության ստացման անհրաժեշտ աշխատանքներում, այդ թվում՝ Հնդկաստանի ավիացիայի նախարարության և ԱԳՆ հետ փոխգործակցությամբ:

Մարտի 5-ի ուշ երեկոյան Հնդկաստանում անցկացված «Seaside Startup Summit»-ի հերթական միջոցառման մասնակիցներն ու զբոսաշրջային խմբի անդամները («Vardan Travel»)՝ թվով 104 ՀՀ քաղաքացի, Գոայից ուղևորվել է Երևան: Ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։

Այս պահի դրությամբ ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Շրի Լանկայից ՀՀ 12 քաղաքացի, Գոայից՝ 6 քաղաքացի, ովքեր այնտեղ են գտնվում հիմնականում զբոսաշրջային կամ գործարար նպատակներով։ Նյու Դելիում ՀՀ դեսպանությունը բոլորի հետ գտնվում է ամենօրյա կապի մեջ, հրատապ մեկնելու ցանկության դեպքում առաջարկվել է դիտարկել տարբեր գործող ուղղություններ։

Նյու Դելիում դեսպանության հետ կապ է հաստատել նաև Մալդիվներում գտնվող ՀՀ 2 քաղաքացի, ում ներկայացվել են այդ պահի դրությամբ առկա տարբերակները։

Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ կապի տվյաներ.

+32 493 88 00 88 (նաև WhatsApp)»,- ասվում է հաղորդագրությունում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031