Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Հայ զբոսաշրջիկների խումբը մնացել է Թաիլանդում, այդ թվում՝ փոքր երեխաներ

Տուրիստական նպատակով Թաիլանդում գտնվող ՀՀ քաղաքացիների խումբը հայտնվել է անելանելի վիճակում, չեղարկվել են դեպի Երևան թռիչքները, իսկ հավելյալ գումարներ նրանք չունեն։ Նրանցից մեկը՝ Արփի Բեքարյանը, Facebook–ի իր էջում գրառում է արել՝ նշելով.

«Ընկերներով Թայլանդում ենք։ Վաղը՝ մարտի 7-ին, պիտի արդեն վերադառնայինք Հայաստան։ Բայց բազմակողմ պատերազմների պատճառով մեր ավիաընկերության բոլոր թռիչքները դեպի Երևան մինչև մարտի 23-ը չեղարկվել են։ Մենք ու մեզ նման մի քանի տասնյակ մարդիկ մնացել են Ասիայի տարբեր քաղաքներում, ու Հայաստան հասնելու տարբերակներ են փնտրում։ Մենք 15 հոգի ենք, որոնցից 4-ը` մինչև 6 տարեկան երեխաներ։

Որպեսզի պատկերացնեք, թե ինչպես ենք մենք մեր հանգիստը պլանավորել, ասեմ, որ տոմսերը գնել ենք մեկ տարի առաջ։ Մեր մեկ տոմսը Երևան-Թայլանդ ուղղությամբ արժեցել է ընդամենը 150 դոլար։ Իսկ հյուրանոցը Թայլանդում ամրագրել ենք ամիսներ առաջ։ Տասը օրվա համար՝ նախաճաշը ներառյալ, վճարել ենք ամենքս 550 դոլար։ Գումարը հավաքել ենք մեկ տարվա ընթացքում, էստեղ ծախսելու համար թողել միայն օրվա մեջ սնվելու և ինչ-որ տուրերի ծախսերը։

Գուցե մարդիկ, որոնք հազարավոր դոլարներ են ծախսում հանգստի վրա՝ առանց գումարի մասին մտածելու, լավ չեն պատկերացնում, որ բնակչության մեծ մասը հանգստի մեկնելու համար 1-2 տարի գումար է հավաքում, երկար պլանավորում ու փորձում հնարավորինս մատչելի տարբերակով հանգստանալ ու նոր մշակույթի հետ ծանոթանալ։

Մենք ընկերներով էսպես ճամփորդել ենք միշտ՝ տոմսերը գնելով մեկ տարի, կամ լավագույն դեպքում ամիսներ առաջ։ Երբեք տոմսի համար 1000 և ավելի դոլար չենք նախատեսել։ Դա մեր գրպանին չի համապատասխանել և հիմա էլ չի համապատասխանում։

Բացի այն, որ պետք է օրեր ավել մնանք, հյուրանոցի և օրվա ծախս հոգանք, որը նախատեսված չէր, հնարավոր տոմսերը՝ Չինաստանով, Ռուսաստանով կամ Ղազախստանով, մի քանի թռիչքով Հայաստան կամ Վրաստան հասնելու պարագայում արժեն, լավագույն դեպքում, 1000-2000 դոլար։ Թե ինչպես ենք վերադառնալու և ինչ ֆինանսներով՝ գաղափար չունենք։

Օրեր առաջ լրատվականներից մեկը գրել էր, որ Օմանից ՀՀ քաղաքացիները տարհանվել են։ «Տարհանումը» 1000-2000 դոլար չի արժենում։ Իսկ Միջին Արևելքում ու Ասիայում մնացած ՀՀ քաղաքացիներին, որոնք իրենց վաստակած հանգստի համար հսկայական պարտքերի տակ ընկնելով վճարելուց բացի՝ այլ տարբերակ չունեն ՀՀ հասնելու համար, գուցե իսկապե՞ս պետք է տարհանել։

Մարտի 3-ին` մինչև թռիչքների չեղարկվելը, իրավիճակը տեսնելով, ԱԳՆ-ի թեժ գծին և ԱԳՆ մամուլի խոսնակին նամակ ենք ուղարկել, որին մինչ այսօր պատասխան չենք ստացել։

Կցում եմ նաև նամակը.

«Հարգելի ԱԳՆ,

Տեղեկացնում եմ, որ 11 մեծ ու 4 երեխաներ գտնվում ենք Թայլանդում: Հետադարձի տոմսերը Շարժա քաղաքով են, որը փակ է, և ամենայն հավանականությամբ թռիչքները կչեղարկվի:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մեր ֆինանսական միջոցները կարող են սպառվել երկարատև սպասման դեպքում։ Խնդրում ենք տեղեկացնել՝ ի՞նչ հնարավոր տարբերակներ կան Հայաստան վերադառնալու համար, ի՞նչ աջակցություն կարող ենք ակնկալել ՀՀ ԱԳՆ-ից տվյալ պայմաններում, արդյո՞ք նախատեսվում են կազմակերպված տարհանման կամ այլընտրանքային չվերթներ։

Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ հավելյալ տեղեկատվություն»:

Մեր տեղեկություններով միայն Թայլանդում այս պահին կա նվազագույնը 60 ՀՀ քաղաքացի կա։

Արդյոք ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ է, թե Ասիայում ընհանուր քանի ՀՀ քաղաքացի է մնացել, և ինչ տարբերակներով են հասնելու Հայաստան` չգիտենք։ ՀՀ ԱԳՆ-ն իր քաղաքացիների հետ կապի մեջ չէ, և անգամ նրանց, որոնք իրենց են փորձում կապի դուրս գալ, փաստորեն չի արձագանքում։

ՀՀ հասնելը մեր պատկերացմամբ կարող է իրականացվել բոլոր քաղաքացիներին Ասիայի մեկ քաղաքում հավաքելով, և ՀՀ տարհանելով։ Նման թռիչք կարող է կազմակերպվել միայն պետության միջնորդությամբ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031