Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն

Ամերիկյան ղեկավարությունը չի կարողանում գիտակցել, որ ԱՄՆ-ը չի ղեկավարում ողջ աշխարհը և պետք է հաշվի նստի այլ երկրների հետ: Այս մասին հայտարարել է ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Վաշինգտոնում գրեթե ոչ ոք չի կարողանում գիտակցել ակնհայտ իրականությունը. մենք այլևս չենք կառավարում ամեն ինչ», — ասել է նա:

Քարլսոնն ընդունել է, որ Միացյալ Նահանգներում շատ մարդիկ, ներառյալ հենց ինքը, կցանկանային ապրել միաբևեռ աշխարհում:

«Այնքան էլ հաճելի չէ բախվել սահմանափակումների հետ, ստիպված լինել բանակցել այլ երկրի հետ՝ նախքան որոշում կայացնելը: Ոչ ոք դա չի ցանկանում, ոչ ոք չի ուզում, որ իրեն մարտահրավեր նետեն: Բայց մենք չենք ընտրում այն իրականությունը, որում ապրում ենք»,- համոզված է Քարլսոնը:

Որպես պետության օրինակ, որի հետ Վաշինգտոնն անհրաժեշտ է, որ հաշվի նստի, լրագրողը բերել է Չինաստանը:

«Մենք պարտադիր չէ, որ հակամարտության մեջ լինենք, բայց մրցակցում ենք մեկ այլ երկրի հետ, որն առնվազն չի զիջում մեզ իր հզորությամբ: Այն կոչվում է Չինաստան»,- ասել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031