«Երբ գործադիր իշխանությունը սպառնում է, թե եթե հանկարծ ընտրեք այս կամ այն ուժին՝ սուբսիդիաները կկտրեն, դա մարդկանց զրկում է ինքնուրույն մտածելու և ազատ ընտրություն կատարելու իրավունքից»։ Այս մասին Գյումրիում հայտարարել է«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
Նա նաև շեշտել է, որ այս առումով օրենսդրական փոփոխությունների կարիք կա։
Հիշեցնենք՝ այսօր Գյումրիում՝ Պռոշյան 73 հասցեում, բացեցինք «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության գրասենյակը։


















































