Skip to main content

Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան

Լրահոս

Հանրությունը պետք է տեսնի լուրջ, գրագետ թիմեր, որոնք ոչ թե միմյանց են nչնչացնում՝ սեփական նեղ շահի համար, այլ համախմբում են ուժերը․ Հովհաննիսյան

Հանրությունը պետք է տեսնի լուրջ, գրագետ թիմեր, որոնք ոչ թե միմյանց են ոչնչացնում՝ սեփական նեղ շահի համար, այլ համախմբում են ուժերը՝ վերջապես նոր, վստահելի իշխանություն ձևավորելու նպատակով։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն.

Կարելի է արձանագրել, որ  «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում  արված մշակումները և ծրագրային կարևորագույն դրույթները ակտիվորեն սկսել են օգտագործել այլ քաղաքական ուժեր, նրանց ներկայացուցիչները։ Այսպիսով՝ դրանք լայնորեն մտնում են  հանրային կյանք։

1. Երաշխավորված խաղաղության կոնցեպտը, կարծես թե դառնում է առողջ ուժերի միասնական թեզ։

2. Ներքին համերաշխության գաղափարը նույնպես դառնում է առողջ, պատասխանատու ուժերի միասնական գաղափար։

Սա խոսում է համագործակցության պոտենցիալի, առողջ ուժերի համախմբման իրական հնարավորության մասին։

Առաջիկայում կհրապարակվեն «Առաջարկ Հայաստանին» թիմի նոր մշակումները տարբեր ոլորտներին առնչվող։ «Առաջարկ Հայաստանին» մեկ ամսվա կամ մեկ ընտրության նախագիծ չէ։ Դա  ազգային-պետական փլուզումներից հետո վերականգնման, հետևությունների ու լուծումների հայեցակարգ է՝ Հայաստանի հետպատերազմյան վերականգնման  ամբողջական մոտեցումներով։ Ինձ համար դա հետաքրքիր է հենց դրանով։

Մենք կարևորում ենք  միջընտրազանգվածային երկխոսությունը և հանրային մթնոլորտի փոփոխությանն ուղված մյուս գրագետ քայլերը։ Դա շատ կարևոր, թերևս բեկումնային պահ է նախընըտրական Հայաստանում։ Հուսով եմ,   սա նույնպես կդառնա միասնական գաղափար։

Շատ կարևոր է նաև ոչ թե սպասել հայկական «մոլդովական սցենարին», այլ՝ հաշվարկել հնարավոր սցենարները և ունենալ պատրաստի քայլեր։ Եվ առավել կարևոր է սեփական պոզիտիվ հաշվարկները չկառուցել այս կամ այն ուժի նկատմամբ հնարավոր իշխանական բռնաճնշումների վրա ։

Մեր բոլորի նպատակը պետք է լինի նոր սոլիդ իշխանության ձևավորումը՝ սահուն սահմանադրական ընթացակարգերով։ Եվ շատ կարևոր է այս ընթացքում դուրս գալ հայկական էգոցենտրիզմի որակներից։ Միայնակ այս վիճակից չի կարող երկիրը հանել ոչ մի անհատ, ոչ մի առանձին ուժ, ոչ մի առանձին կուսակցություն։ Սոլիդ իշխանություն առաջին հերթին նշանակում է միասին աշխատելու իրական կարողություն, համակեցության և համագործակցության որակներ։

Սա նշանակում է նաև սոլիդ նախընտրական պայքար։ Նախընտրական շրջանում ընդդիմադիր ուժերի պահվածքը միմյանց նկատմամբ՝  ընտրողին ուղղված ազդակ է։ Այդ պահվածքն ընտրողին ասում է՝ ահա ա´յս ուժերը կարող են հետագայում ձևավորել ամուր, վստահելի իշխանականություն, ահա ա´յս ուժերին կարելի է քվե վստահել։

Այս փուլում վճռորոշ  կարևորություն ունի  ընդդիմադիր ուժերի հանդեպ հանրային ընդհանուր վստահության ձևավորումը։ Հանրությունը պետք է տեսնի լուրջ, գրագետ թիմեր, որոնք ոչ թե միմյանց են ոչնչացնում՝ սեփական նեղ շահի համար, այլ համախմբում են ուժերը՝ վերջապես նոր, վստահելի իշխանություն ձևավորելու նպատակով»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև