Skip to main content

Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ

Լրահոս

ՀԷՑ-ի պարզաբանումը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան և գրասենյակի հոսանքազրկման առնչությամբ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան և գրասենյակի հոսանքազրկման առնչությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայնում է, որ սույն թվականի մարտի 15-ին, ժամը 13։05-ին Երևանի հիդրոէլեկտրակայանի 6կՎ փակ բաշխիչ սարքավորումների թիվ 8 բջիջը անջատվել է, որով պայմանավորված՝ կատարվել են էլեկտրամատակարարման սխեմայի փոխակերպումներ։ Այս  մասին ասված է ՀԷՑ-ի տարածած հայտարարության մեջ:

«Անջատման պատճառ է հանդիսացել այն, որ «Յուվենթուս» ֆուտբոլի ակադեմիայի մասնաշենքի կառուցապատող կազմակերպությունը, առանց «ՀԷՑ» ՓԲԸ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ համաձայնեցման, ապամոնտաժել և քանդել է տրանսֆորմատորային ենթակայանին կից ակադեմիային պատկանող շինությունը՝ վնասելով ՀԷՑ-ի սեփականություն հանդիսացող տրանսֆորմատորային ենթակայանի պատերը և տանիքը:

Արդյունքում հորդառատ անձրևաջրերի ներթափանցման հետևանքով շարքից դուրս են եկել տրանսֆորմատորային ենթակայանի էլեկտրական սարքավորումներն ու սնող մալուխագիծը, ինչպես նաև էլեկտրամատակարարման շղթայում գտնվող շրջանակաձև սխեմայի 4 ենթակայաններ՝ իրենց ցածր լարման էլեկտրասարքավորումներով և մալուխագծերով, ինչը վերջնարդյունքում հանգեցրել է տեղային խոշորամասշտաբ խափանման:

Այդ պահից հոսանքազրկվել է տվյալ ենթակայանից սնուցվող 6 հասցե (բաժանորդ), այդ թվում՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը:

Երեկ՝ սկսած 14:10-ից տեղորոշվել են ՏԵ-1112-ից սնող մալուխագծի և 400 կՎԱ տրանսֆորմատորի վնասվածքները, ինչպես նաև 0.4 կՎ կողմում տեղի է ունեցել կարճ միացում, որի հետևանքով վնասվել է ՏԵ-1754-ում սեկցիոն բաժանիչը, իսկ ՏԵ-1753-ում՝ մուտքային բեռի անջատիչը:

Նոր ի հայտ եկած հանգամանքներով պայմանավորված՝ 15:40-ից լաբորատորիան սկսել է վթարված մալուխագծերի տեղորոշման աշխատանքները, ինչն ավարտել է 20:10-ին:

Ընկերության մալուխներ և սարքավորումներ վերանորոգող բրիգադներն անմիջապես անցել են վերանորոգման աշխատանքների, ավարտելով աշխատանքներն այսօր՝ վաղ առավոտյան 07:20-ին:

07:20-ից ՏԵ-1112-ը դրվել է լարման տակ, սակայն խափանված մեկուսացման դիմադրության հետևանքով շարքից դուրս են եկել ենթակայանի այլ սարքավորումներ:

Ներկա պահի դրությամբ սարքավորումների և նյութերի մեկուսացման դիմադրության բարձրացման և չորացման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են:

Ժամեր անց բոլոր նշված 6 ուղղությունների էլեկտրամատակարարումը կվերականգնվի:

Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031