Հարցաքննության է հրավիրվել նաև մեր գործընկեր Վերժինե Ստեփանյանը․ Մարիաննա Ղահրամանյան | Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով. Գոհար Մելոյան | Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը. «Ուժեղ Հայաստան» | Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը | Արդարությունը գալիս է արժևորելու ուսուցչին և սովորողին, ապահովելու ժամանակակից կրթություն. Արման Թաթոյանը երիտասարդներին ներկայացրել է կրթական ծրագրերը | Ով ասում է՝ թող այս մեկը, այն մեկը հարկ չվճարի, նա ասում է՝ թող դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ չլինի, բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչ, 16 մլն-ի ծրագիր չլինի. Փաշինյան | Ամոթ կլինի, որ վարչապետը ընտրություններին մասնակցի տնային կալանքի պայմաններում, ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին. «Ուժեղ Հայաստան»-ի անդամներ (տեսանյութ) | Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի. Գևորգ Ստեփանյան | Հ1-ի եթերում Քաղաքացիական Պայմանագիր ու Ուժեղ Հայաստանի բանավեճի ընթացքում Վահագն Ալեքսանյանը ավելի շատ արծածեց Հանրապետականի անունը, քան բուն բանավեճի թեման․ Արմեն Հարությունյան | Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի շուրջ Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցությունները կկայանան ապրիլի 17-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միջնորդություն ենք ներկայացրել Կարապետյանի խափանման միջոցի հարցը հրատապ քննելու մասին. Վարդևանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր հարգելի դատախազին խորհուրդ կտամ մինչև վաղը՝ 10.30-ի նիստը, ինքնաբացարկ հայտնել. Լիանա Գասպարյան | «Էն, ինչ-որ Ծառուկյանն է արել սպորտի համար՝ ոչ ոք չի արել» արտահայտությունը դարձել է թևավոր մեր ժողովրդի մոտ․ Լուիզա Սարգսյան | ՇՏԱՊ. Արամ Վարդևանյանի ճեպազրույցը | Փոփոխությունը գալիս է, ուժեղ Հայաստանում կրթված մարդը շատ արագ աշխատանք է գտնելու. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Լրահոս

Զրպարտության մասին խոսք լինել չի կարող եւ հայցը մասնակիորեն բավարարվել է բացառապես այն պատճառով, որ հայցվորը վարչապետի աթոռն է զբաղեցնում. Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Չնայած ինձ հորդորում են չարձագանքել Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին, բայց մի քանի բառ այնուամենայնիվ որոշեցի ասել․

Ասում է՝ մարդուն (այսինքն՝ ինձ) կանչել են Քննչական, տեղեկացնելու, որ ինձ հետ կապված վարույթը կարճվելու է։
Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ են այդ վարույթը հարուցել, մեկուկես տարի քննել, թաքուն պահել, որ հիմա էլ հրավիրում են տեղեկացնեն, թե՝ «կարճվելու է»։ Վարույթը հարուցելու իմաստը ո՞րն էր։ Դժվար թե ի սկզբանե հարուցված լիներ հենց «կարճելու» նպատակով, չէ՞։ Հարուցվելու փաստն ինքնին աբսուրդ է եւ նողկալի։

Երկրորդը՝ ինձ Քննչական կոմիտեում ասել են՝ մեկուկես տարի քննություն ենք իրականացրել, փորձաքննություն ենք նշանակել, հակված ենք կարճելու, բայց դատախազությունը պետք է որոշի այս վարույթի վերջնական ելքը եւ ստորագրել են տվել նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին թուղթ։ Հարցրել եմ՝ լրագրողները հետաքրքրվում են՝ կարո՞ղ եմ ինչ որ մանրամասներ հայտնել, օրինակ, թե՝ իմ որ հրապարակման համար եք հարուցել, կամ ինչ եզրակացություն են տվել փորձագետները։ Ասել են՝ ոչ, կարող եք միայն ծանուցման ժամանակ ձեզ փոխանցված տեղեկությունները հրապարակել եւ, թե ինչ կարգավիճակ ունեք այս պահին։ Նաեւ խոստացել են, որ 10 օրում եզրակացություն կլինի, կուղարկեն ինձ՝ դրանից հետո կարող եմ խոսել։ Այնպես չէ, որ ես հակված էի աղմուկ բարձրացնելու, իմ լրագրող գործընկերներն են ավելի շատ այդ աղմուկի հեղինակները, որովհետեւ բոլորը հասկանում են, որ սա զոնդաժ է՝ ստուգում են՝ կարո՞ղ են արդյոք լրագրողների դեմ քրեական գործեր հարուցելու մեկնարկը տալ։

Երրորդ․ այսօրվա հայտարարությամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ապացուցեց, որ հենց ինքն է հրահանգավորում քննչական մարմիններին։ Քանի որ պարզվեց՝ իրավունք ունի չավարտված վարույթի մասին նախաքննական տեղեկություններ ստանալ ու հրապարակել, չարաշահելով իր դիրքը։ Ինչո՞ւ է Քննչականը Փաշինյանին զեկուցել գործի ընթացքի մասին։ Ընդ որում՝ լրագրողներից մեկը երեկ համառորեն փորձել էր Քննչական կոմիտեից ստանալ մի հարցի պատասխան՝ «ճի՞շտ է, որ Արմինե Օհանյանի նկատմամբ վարույթը կարճվելու է», ՔԿ-ից հրաժարվել էին պատասխանել, իսկ այսօր, փաստորեն, վարչապետին զեկուցել են այդ մասին եւ անգամ հաղորդագրություն են տարածել։

Չորրորդ․ Խոսում է քաղհայցի մասին, որով ինքը դիմել է ընդդեմ «Հրապարակի»՝ պատվի, արժանապատվության ոտնահարման հետ կապված, որվհետեւ, պարզվում է՝ ոչ մեկն իրավունք չունի իրեն հարցեր տալ (Դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը Նիկոլ Փաշինյանը) եւ իրավունք չունենք նաեւ «օդից կախված լուրերի» իսկությունը ստուգել, քանի որ ինքը՝ «հարգում է վարչապետի ինստիտուտը» եւ ով ուզում է լինի՝ «պետք է պատասխան տա»։ Իսկ, կներեք, Հայ առաքելական եկեղեցին ինստիտուտ չի՞ եւ հարգանքի արժանի չի՞։ Կամ՝ իրավապահ համակարգը ինստիտուտ չի՞ եւ կարելի է վարչապետի պաշտոնը զբաղեցնելով, ինչ ասես գրել սրբազանների հասցեին (դոմփել-մոմփելուց, մինչեւ մանկապղծության մեջ մեղադրանքներ) եւ պատասխան չտալ։ Իսկ, կներեք՝ խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը ինստիտուտ չի՞, որ մի հատ պոդքաստի համար մարդկանց եք նստացնում, մի հատ քոմենթի համար 5 երեխայի մորն եք կալանավորում, կամ՝ քրեական վարույթ եք հարուցում խմբագրի նկատմամբ եւ այդ վարույթն այնքան անհիմն է, որ անգամ ձեր ենթակա իրավապահները չեն կարողանում մեղադրանք առաջադրել՝ ստիպված են լինում կարճել։

Եւ վերջապես՝ շատ խնդալու է, երբ «օդից կախված լուրեր» արտահայտության հիմնադիր-հեղինակը, որի կինը հեռացել է իրենից, խոսում է նման լուրեր հրապարակելու անթույլատրելիության եւ ընտանիքի ինստիտուտի հանդեպ հարգանքի մասին։

ՀԳ․ Ի դեպ, այսօր ստացել ենք նաեւ Փաշինյանի քաղհայցով վճիռը։ Դատավորը, կարելի է ասել, սողոմոնյան որոշում է կայացրել՝ բավարարել է Փաշինյանի հայցի հերքման պահանջը (որ պաշտոնը չկորցնի), եւ մերժել է պահանջի նյութական մասն՝ ամբողջությամբ։ Բայց դա էլ ենք բողոքարկելու, որովհետեւ անգամ այս վճռից երեւում է, որ զրպարտության մասին խոսք լինել չի կարող նշված հրապարակման մեջ եւ հայցը մասնակիորեն բավարարվել է բացառապես այն պատճառով, որ հայցվորը վարչապետի աթոռն է զբաղեցնում․․․

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930