Skip to main content

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor | Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեհափառը՝ Եռաբլուրում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի | Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր

Լրահոս

Մենք կաջակցենք Հայաստանին հիբրիդային սպшռնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարում, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան ազատ և արդար պայմաններում քվեարկել և ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան. Մարթա Կոս

Ես վերադարձել եմ Հայաստան իմ նախորդ այցից վեց ամիս անց, բայց արդեն հայտարարել եմ, որ շուտով կրկին կվերադառնամ: Այս մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հայտարարությունների ժամանակ ասել է Եվրահանձնակատար Մարթա Կոսը:

Նա նշել է, որ վստահ է՝ ուրախ են իր վերադարձի համար, ինքն էլ ուրախ է, որովհետև կարող է սեփական աչքերով տեսնել՝ ինչպես է Հայաստանում տեղի ունենում փոխակերպման գործընթացը:

«Իմ նախորդ այցից հետո շատ բան է տեղի ունեցել, աշխարհն էլ ավելի անկայուն է դարձել և սա ևս մեկ անգամ վկայում է, թե որքան կարևոր է մեր գործընկերությունը Հարավային Կովկասում, դա ևս մեկ անգամ ընդգծում է, թե որքան կարևոր է ունենալ վստահելի գործընկերներ և բարեկամներ: Հայաստանը մենք հենց այդպես ենք ընկալում: Թույլ տվեք սրտանց շնորհակալություն հայտնել տարածաշրջանից եվրապացի քաղաքացիներին տարհանման գործընթացում ցուցաբերած աջակցության համար, շատ շնորհակալ եմ:

Սա կարևոր տարի է ՀՀ-ի համար, մայիսին ՀՀ-ն կհյուրընկալի «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթնաժողովը, որին կհաջորդի առաջին անգամ անցկացվող ԵՄ-ՀՀ գագաթնաժողովը: Սա վկայում է այն մասին, թե որքան է բարձրացել այս տարածաշրջանի կարևորությունը Եվրոպայի համար և որքան է խորացել մեր գործընկերությունը:

Հյուսիսում և հարավում ընթացող պատերազմների պայմաններում Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները դառնում են առավել կարևոր, քան երբևէ: Փոխվարչապետ Գրիգորյանի հետ միասին դիտարկեցինք, թե որտեղ կարող ենք բարելավել ենթակառուցվածքները՝ Եվրոպայի և Ասիայի միջև փոխադրումների ժամանակն ու ծախսերը նվազեցնելու համար: 2022 թվականից ի վեր բեռնափոխադրումների ծավալը քառապատկվել է»,- նշեց Կոսը:

Նա հավելեց, որ ԵՄ-ՀՀ համագործակցությունը չի սահմանափակվում միայն տնտեսությամբ, նա գործընկերությունը դիտարկում է նաև խաղաղությանը նպաստող ներդրում:

«ՀՀ-ն և Ադրբեջանը կարևոր քայլեր են ձեռնարկել խաղաղության և կայունության համար և ես ցանկանում եմ բարձր գնահատանքս կիսել ներդրված ջանքերի համար: Եվրոպան ցանկանում է աջակցել ներդրումների՝ տարածաշրջանային կապակցվածության ուղղությամբ՝ նպաստելով կայուն խաղաղությանը, անվտանգությանը և բարեկեցությանը:

Սահմանային անցակետերի բացումը, կամուրջների և ժամանակակից ճանապարհների կառուցումը կարող են միավորել ինչպես մարդկանց, այնպես էլ շուկաները և նվազեցնել կոնֆլիկտների ռիսկը: Եվրոպան իր պատմության փորձից լավ գիտի, թե որքան կարևոր է դա»,- ասել է Կոսը:

Նա ներկայացրել է ԵՄ-ի աջակցությունը՝ ՀՀ տնտեսությանը: Ներկայացրել ոլորտները, որոնցում ներդրում ունեն: Նա նշել է, որ այսօր ստորագրել են ֆինանսական 140 մլն եվրոյի աջակցություն՝ ՀՀ-ի համար:

«Այս միջոցները, ի թիվս այլ ուղղությունների, կնպաստեն այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են վիզաների ազատականացման գործընթացքում առաջընթաց գրանցելու համար:

Վերջապես, սա կարևոր տարի է նաև հայկական ժողովրդավարության համար: Հունիսին Հայաստանում կկայանան ընտրություններ: Եվրոպայի տարբեր երկրներում մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են չարամիտ դերակատարները փորձում խաթարել ժողովրդավարական գործընթացները, կիբերհարձակումների, ապատեղեկությունների և այլ միջամտությունների միջոցով:

Եվրոպան այստեղ է աջակցելու համար: Մենք կաջակցենք Հայաստանին հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարում, որպեսզի հայերը, ՀՀ քաղաքացիները կարողանան ազատ և արդար պայմաններում քվեարկել և ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան»,-եզրափակել է Եվրահանձնակատար Մարթա Կոսը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև