Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու իր որոշման մասին

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու իր որոշման մասին։

««Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը, որը հետևողականորեն հանդես է գալիս միասնության, հասարակական երկխոսության, ազգային համերաշխության և համախմբման օգտին՝ այն համոզմունքով, որ միայն փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության միջոցով է հնարավոր ապահովել պետության կայուն զարգացումը և անվտանգությունը, այսօր հայտարարում է Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու իր որոշման մասին։

Համոզված ենք, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն այսօր հայկական քաղաքական օրակարգի ներառական և կոնսոլիդացիոն այն հարթակն է, որն ի զորու է իր շուրջ համախմբել նրանց, ովքեր ցանկանում են դառնալ մեր ազգային վերածննդի և միասնության գործընթացի մասնակիցը՝ ներհայկական օրենքներով:

Այսօր կրկին վերահաստատում և հայտարարում ենք, որ պատրաստ ենք մեր բոլոր ռեսուրսները, հնարավորություններն ու հասարակական ներուժը ներդնել «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում՝ այն դիտարկելով որպես հասարակության համախմբման և ազգային զարգացման ռազմավարական օրակարգի ձևավորման իրական գործիք։

Առանձնապես ընդգծում ենք, որ Գագիկ Ծառուկյանի կողմից առաջարկված «Երաշխավորված խաղաղության» հայեցակարգը Հայաստանի համար իրական խաղաղության ապահովման միակ իրատեսական և արժանապատիվ ուղին է, որը համակարգային, ռազմավարական առումով հաշվարկված է և երաշխիքներով ապահովված:

Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային և ներքին բարդագույն մարտահրավերների պայմաններում միայն ջանքերի միավորումը, հստակ ազգային դոկտրինը և պատասխանատու քաղաքական կամքը կապահովեն Հայաստանի կայուն և արժանապատիվ ապագան։

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը վերահաստատում է իր հանձնառությունը համախմբման գործին և գործնականորեն անցնում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում համատեղ աշխատանքին»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև