Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Ժողովուրդը պիտի վստահի այն թիմին, որը վճռական պահին կարողացել է ստանձնել առաջնորդությունը. Փաշինյանը տպավորվել է ֆիլմից

Այսօր ուզում եմ խոսել առաջնորդության մասին. Վերջերս բոլորովին չսպասված տեղում հանդիպեցի այդ երևույթը բնորոշող մի չափազանց դիպուկ օրինակի։ Այս մասին, այսօր՝ մարտի 23–ին, Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թեեւ դրա համատեքստը բոլորովին առաջնորդության մասին չէր, այլ ավիավթարի մասին էր։ Մի ֆիլմ էի դիտում National Geografic հեռուստաընկերության ավիավթարների հետաքննություն խորագրի ներքո, և այդտեղ ներկայացված էր 1958–ին Մյունխենի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարը։ Այդ օդանավի ուղևորները «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի ֆուտբոլիստներն են եղել, և Մյունխենից թռնելիս են եղել Բրիտանիա։ 44 ուղևորներից 20-ը մահացել են։

Այդ դեպքի մասին պատմում էին ականատեսները և ուղևորներից մի քանիսը, իսկ վթարը տեղի է ունեցել շատ տարօրինակ հանգամանքներում օդանավը առաջին անգամ թռիչքուղու վրա արագություն է հավաքել և չի կարողացել օդ բարձրանալ, հետ է շրջվել, և երկրորդ անգամ է փորձել օդ բարձրանալ, և կրկին չի կարողացել օդ բարձրանալ։ Աահա այդ երկրորդ անհաջող փորձից հետո ուղևորներին իջեցրել են օդանավից, մոտավորապես մեկ ու կես երկու ժամ անց հետո կրկին հայտարարել, որ ինչ-որ տեխնիկական խնդիր է եղել, և այդ տեխնիկական խնդիր լուծված է։ Երրորդ փորձի ժամանակ ժամանակ բարձրացել է և գահավիժել։

Այստեղ ինձ ցնցեց մի դրվագ, երբ ուղևորներից մեկը հարցազրույց էր տալիս և պատմում էր, թե ինչպես են նրանք օդանավից իջնելուց հետո նորից հրավիրվել օդանավ։ Նա ասում էր՝  իմ մտքում ես անընդհատ մտածում էի, այս ինչ են անում, այս ուր են մեզ տանում, ո՞նց կարող է պատահել, որ այդ տեխնիկական խնդիրը այսքան կարճ ժամանակում լուծված լիներ։ Ասում է, որ ինքը մտածում էր, որ չի կարելի սա անել, սա պետք է կանգնեցնել, պետք է կանգ առնել։ Այդ ականատես վկան  ասում էր՝ ինձ թվում է, թե այդ ժամանակ բոլորի մտքում հենց այդ էր պտտվում, բոլորը հենց այդ նույնն էին մտածում։ Եվ լրագրողը նրան հարց է տալիս՝ բա եթե մտածում էիք, ինչի՞ չէիք բարձրաձայնում: Եվ ուղևորը տալիս է շատ կանխատեսելի մի պատասխան՝ դե, մտածեցի, որ կասեն, ահա վախեցավ, վախկոտ է, ահա նյարդերը տեղի տվեցին, թույլ է հոգեբանորեն, կամային հատկանիշներից է թույլ և այլն։

Ես այս դրվագի մասին մտածելիս եկա հետևյալ եզրակացության, որ այն, որ բոլորը գնում էին թերևս մտածելով նույն բանը, բայց շարունակում էին գնալ և ոչ մեկ չէր բարձրաձայնում դրա մասին, ահա այդ չբարձրաձայնելը առաջնորդության պակասության կամ բացակայության հետևանք էր։ Եվ եթե նրանցից որևէ մեկը բարձրաձայներ և առերեսվեր իրականությանը, արձանագրեր այդ իրականությանը և այդ իրականությունից բխող հետևություններ և առաջարկ աներ մինչև օդանավ բարձրանալը, բնականաբար, նա կստանձներ առաջնորդություն և նա կստանձներ պատասխանատվություն, չնայած,

մեծ հավանականությամբ, մնացած 43 ուղևորների առաջին ռեակցիան կլիներ նա, որ ահա այս բարձրաձայնողը վախկոտ է, կամային հատկանիշներ չունի։

Այդ ֆիլմ դիտումից հետո, շարունակելով իմ մտածումները այդ իրավիճակի և առաջնորդության մասին, և ես եկել եմ և վերահամոզվել եմ նրանում, որ առաջնորդությունը առաջին հերթին կանխորոշված իրադարձությունները փոխելն է, կանխորոշված իրադարձությունների շղթայից կամ կանխորոշված ճանապարհից դուրս գալն է և այդ ուժը և կամքը և այդ վճռականությունը ունենալն է։

Իհարկե, համոզված եմ, շատերդ կռահում եք, թե ինչ նկատի ունեմ։ Ես նկատի ունեմ, որ մենք, այո, 2018, 19, 20, 21, 22, 23, 24  թվականներին ցուցաբերել ենք մեր ժողովրդի կողմից մեզ պատվիրակված առաջնորդական պարտականությունները և կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս ենք բերել մեր երկիրը։

Նախ կանգ ենք առել և դուրս ենք բերել մեր երկիրը, ներառյալ ղարաբաղյան շարժումը չշարունակելու վճռական որոշմամբ և կամքով, և մեր երկիրը հասցրել ենք խաղաղ հանգրվանի։

Նաև այս է պատճառը, որ մենք ասում ենք, որ ահա հիմա ժողովրդի արձագանքի ամենաճիշտ և ամենապատեհ պահն է հասունանում, որովհետև ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը և նախորդած առաջնորդությանը պետք է հաջորդի ժողովրդի առաջնորդությունը, որը պիտի առաջնորդությունը վերապատվիրակի այն թիմին, այն կառավարող մեծամասնությանը, որը վճռական պահին կարողացել է ստանձնել առաջնորդությունը և գործել կանխորոշված տրամաբանությունից դուրս և երկիրը կարողացել է հասցնել խաղաղ նավահանգստի, ինչի վերաբերյալ խոստումները հնչել էին նախորդիվ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031