Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Նորաշենում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Արաքսի Շահբազյանին պատկանող (Արարատի մարզ, գ․ Նորաշեն, Գ․ Սարգսյան 145) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։  Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

«Մասնավորապես՝

— պատերի ծեփը որոշ հատվածներում եղել է թափված, չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ վիճակում,

— առաստաղները ապահով և նորոգ չեն եղել, կառուցված չեն եղել այնպես, որ բացառվեն կեղտի կուտակումները, գոլորշու խտացումը, բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

— սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, սահմանվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև