Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

«Դավաճան», «Երեխաներս թող Ձեզ հետ նկարվեն, որ իմանան՝ ով է հանձնել Ղարաբաղը». ինչպես են դիմավորել Փաշինյանին Մոսկվայում

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Նրան դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:

Թելեգրամյան ալիքների տարածած տեսանյութերից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանին Մոսկվայի հյուրանոցներից մեկում դավաճան են անվանել:

«Պարոն Փաշինյան, դուք դավաճան եք»,-բացականչել է մի կին, երբ Փաշինյանը հյուրանոց է մտել:

Տարածվում է նաև տեսանյութ, որտեղ երևում է, որ արցախցի մի տղամարդ Փաշինյանին առաջարկում է , որ նկարվի իր երեխաների հետ: Տղամարդու ասելով, որպեսզի երեխաներն իմանան՝ ով է հանձնել Ղարաբաղը:

«Ուզում եմ՝ երեխաներս Ձեզ հետ նկարվեն, պարոն Փաշինյան: Գիտեք՝ ինչի եմ ուզել, որ Ձեր հետ նկարվեն, որ իմանան` ում օրոք է Ղարաբաղը հանձնվել, եկեղեցին պառակտվե»,-ասել է արցախցի տղամարդը:

Թելեգրամյան SHOT ալիքը տարածել և տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Մոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ այրել Փաշինյանի դիմանկարը:

«Ցուցարարները պահանջել են դադարեցնել միջամտությունը Հայ եկեղեցու ներքին գործերին։ Նրանք Փաշինյանի կառավարությունը բնութագրել են որպես «հանցավոր, կոռումպացված կառավարություն, որը ոչնչացնում է Հայաստանը»։ Ակտիվիստները նաև նշել են, որ Մերձավոր Արևելքի հակամարտության սկզբնական շրջանում Փաշինյանը չի կարողացել օգնել «եղբայրական իրանցի ժողովրդին». Թեհրանը պահպանում է պատմական հայկական եկեղեցիները և աջակցում է իր հարևաններին։ Ցուցարարները պաստառներ էին կրում եկեղեցու և Հայաստանի ժողովրդի աջակցության համար»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031