Skip to main content

ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ | Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ | Կոտայքում «Nissan»-ը բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք. կա վիրավnր | Հայ գերիները Բաքվում պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում. Սիրանուշ Սահակյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով | ՀՀ-ում «Թրամփի երթուղի» նախագծի իրականացումը թույլ կտա ԱՄՆ ռшզմական ենթակառուցվածք տեղակայել անմիջապես Իրանի սահմանի մոտ․ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ

Լրահոս

Ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակը՝ առայժմ. Արտակ Զաքարյան

2016թ. ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակը՝ առայժմ․ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն անդրադարձել է քառօրյա պատերազմին։

Նա արձանագրել է, որ Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիան չկարողացավ հասնել իր առջև դրված նպատակներին:

«1994-2017թթ-ի համազգային հաղթանակները, արժանապատիվ, խաղաղ և ինքնիշխան զարգացումները չներվեցին մեր ժողովրդին, և 2018 թ-ից մեր երկրի վրա փաթաթվեցին պարտությունների, նսեմացման, վախի և կախվածության շղթաները:

10 տարի առաջ՝ այս չորս օրերին (ապրիլի 2-ից 5-ը), հայկական բանակը կասեցրեց ու հետ մղեց ադրբեջանական ներխուժումներն ու ներխուժման փորձերը՝ բացառությամբ հարավային սահմանագծի փոքր հատվածի: Այդ օրերին, հայ ժողովուրդը որպես հավաքականություն, դրսևորվեց իր լավագույն որակներով: Հաղթական տրամադրություններն ու սեփական երկրի նկատմամբ ունեցած հպարտությունը համակել էր աշխարհի հայությանը:

2016թ. ապրիլյան այդ 4 օրերի ընթացքում մենք կորցրեցինք 75 հայորդի՝ 61 զինծառայող (որոնց կեսը սպաներ են եղել), 12 աշխարհազորային, 2 պահեստազորային:

Խնկարկում և խոհարհում համազգային պայքարի ու հաղթանակների համար զոհված բոլոր հայորդիների հիշատակի առջև», — նշել է նախկին պաշտոնյան։

Facebook
Twitter

Կարդացեք նաև