Skip to main content

Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ես բազմիցս հերքել եմ` որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պարոն Ծառուկյանի խափանման միջոցը փոխվի, կհամարեմ, որ դատարանը գտնվել է բարձունքի վրա․ Սուրենյանց | Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դու ո՞վ ես,որ որոշես՝ ում ինչը վերցնել, ով, ինչպես ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին | Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել. Քոչարյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ բլոգեր Մագա | Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է. Մագա Հարությունյան | Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան | ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ 102-րդ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ ու ընտանիքիս Նարեկ Նալբանդյանն ահավոր նյարդայնացնում է՝ իրավապահներին հանձնարարություն եմ տվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Տիգրանաշենի մասին չեմ խոսել, ես խոսել եմ Քյարքիի մասին՝ նյարդը զրոյացնում եմ. Նիկոլ Փաշինյան | Խոսքը այն մասին է, թե առաջիկա տասնամյակներում ո՞վ է ունենալու տարածաշրջանի հաղորդակցության առանցքային ուղիների նկատմամբ ազդեցության լծակները. Արմեն Հովասափյան

Լրահոս

Պուտինի նախաբանը, ըստ էության, վճիռ էր Փաշինյանի վերաբերյալ․ Վարդան Օսկանյան

Պուտինի նախաբանը, ըստ էության, վճիռ էր Փաշինյանի վերաբերյալ։

Գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Երեկ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև  իր բովանդակությամբ սովորական պաշտոնական հանդիպում չէր։ Խնամքով հաշվարկված հրապարակային խոսքում Պուտինը փոխանցեց մի ուղերձ, որը միաժամանակ և՛ դիվանագիտական էր, և՛ քաղաքականապես կործանարար։ Անդրադառնալով Հայաստանի տնտեսական կապերին, անվտանգության խնդիրներին, հիշատակելով Լեռնային Ղարաբաղը, Փաշինյանի անիրատեսական ակնկալիքները Եվրամիության հետ հարաբերություններից և նույնիսկ ակնարկելով առաջիկա ընտրությունները՝ նա պարզապես երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների ամփոփում չէր անում․ նա հստակ հակադրություն էր ձևակերպում այն բանի միջև, թե ինչ Հայաստանը ունեցել է, ինչ է կորցրել և ինչ տակավին կարող է կորցնել։

Պուտինի նախաբանը, ըստ էության, վճիռ էր Փաշինյանի վերաբերյալ։ Եթե հանենք դիվանագիտական ձևակերպումները, ուղերձը պարզ էր․ դուք կարծես չեք հասկանում, թե ինչ եք անում, դուք սխալ ուղու վրա եք, և եթե շարունակեք այդպես, հայ ժողովրդին կհասցնեք անհամեմատ ավելի մեծ վնաս, քան արդեն հասցրել եք։

Մի պահ նույնիսկ ակնկալում էի, որ Պուտինը կհարցնի Փաշինյանին՝ ինչ է նա կրում իր բաճկոնի կրծքի հատվածում։ Իբր դա Հայաստանի քարտեզն է։ Փաշինյանը կրում է այդ քարտեզը՝ ընդգծելու համար, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ Բայց ո՞վ է քարտեզ կրում իր կրծքին։ Արդյո՞ք որևէ մեկը տեսե՞լ է, որ այլ երկրի ղեկավար նման բան անի։ Դրոշ՝ այո, բայց քարտե՞զ։ Պատկերացրեք հակառակը՝ Պուտինը միջազգային հանդիպումների ժամանակ կրի Ռուսաստանի քարտեզը, որը ներառում է Դոնբասը։

Իմ կարծիքով, այն, ինչ Փաշինյանը փորձում է փոխանցել այս խորհրդանիշով, ունի ճիշտ հակառակ ազդեցությունը։ Այդ քարտեզը՝ հենց Փաշինյանի կրծքի վրա, դառնում է մշտական հիշեցում հայ ժողովրդի համար, որ Լեռնային Ղարաբաղը կորցվել է անհարկի՝ հենց նրա կառավարման ժամանակ, նրա կոպիտ սխալների պատճառով։

Ավելին, երբ երկրի ղեկավարը իր երկրի իր պատկերացրած քարտեզը կրծքին ման է գալիս, դա մատնում է այլ ներքին անվստահություն, որ այդ տարածքը նույնպես ոչ հաստատուն ու անպաշտպան մի բան է, որ նույնպես կարող է կորսվել ու պետք է կրծքին կպցնել, ինքդ քեզ ու դիմացինին համոզելու որ գոնե դա կարող ես պահել։ Որովհետև արդարացիորեն վախենում ես, որ դրա պահելու ձևն էլ չգիտես»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930