Ոչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ. Արթուր Միքայելյան (տեսնյութ) | Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան | Հունիսի 30-ից Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի | «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել | Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին | Իրանի ԱԳՆ-ն հերքել է Դոհայում հունիսի 30-ին ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններ անցկացնելու մասին տեղեկությունը | ԿԸՀ-ն խառնել է քաղաքական ուժերի վստահված անձանց բեյջերը․ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ | Այսուհետ 3 ուժերի նույնացման գործընթացը դադարեցնենք, հակառակ դեպքում Սեդա Սաֆարյանի մասնակցության հնարավորությունը պետք է քննարկվի. Օրբելյան | Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Թուրքիա | Քաղաքական հայացքների համար հեռացրել են պաշտոնից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ | ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ | Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից | «Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Լրահոս

Հեզբոլլահը ավելի քան 70 hրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ

Հեզբոլլահ-ի միլիցիայի մարտիկները հարվածներ են հասցրել Իսրայելի Վերին և Արևմտյան Գալիլեայի բնակավայրերին՝ արձակելով ավելի քան 70 հրթիռ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Hadath հեռուստաալիքին:

Ըստ նրա տեղեկությունների՝ դրանց մեծ մասը որսացել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը կամ ընկել են չբնակեցված տարածքներում՝ վնաս չպատճառելով:

Հեզբոլլահը իր ռազմական հաղորդագրության մեջ հայտարարել է, որ գրոհել է իսրայելական բանակի դիրքերն ու ճամբարները Ավիվիմում, Յարոնում, Կիրյատ Շմոնայում, Մետուլայում և Էվեն Մենահեմում:

«Իսլամական դիմադրության ջոկատները հրթիռային հարվածներ են հասցրել Գաատոնում 146-րդ զրահատանկային դիվիզիայի շտաբին, Ռամոտ-Նաֆտալիում թշնամական ուժերի զորանոցին և Տվերիայի շրջակայքում գտնվող բանակային բազային»,- ասվում է տեքստում:

Հարավային Լիբանանի տարածք մտած իսրայելական հատուկ ստորաբաժանումների դեմ իրականացված զինված գործողությունների ընթացքում Հեզբոլլահի մարտիկները խոցել են թշնամու չորս Merkava տանկ և «երկիր-օդ» դասի հրթիռով կործանել Hermes 450 անօդաչու թռչող սարքը Այնաթա քաղաքի վերևում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև