Skip to main content

ՌԴ շուկայում հայկական ապրանքներին արագ փոխարինում են ադրբեջանական ապրանքները. Ծառուկյան | Ինչպես են կեղծվում Երևանում վաճառվող կոսմետիկայի ժամկետները. Hetq | «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր | Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ»-ը | Արտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահին | Փաշինյանը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը | 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել․ ՊԵԿ | Նավթի գներն աճել են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ինչ-որ մեկի հանդեպ անարդար եմ եղել, թող ներեն, բոլորիդ սիրում եմ. Սիմոնյան | Նման խոսակցությունների մասին չեմ լսել. Ավինյանը` Ալեն Սիմոնյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հրապարակումների մասին | ԱԺ–ն uահմանափակել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը | Պարոն Արշակյանը և ես հուզված ենք. Սիմոնյանը հրաժեշտի ելույթ է ունեցել ԱԺ-ում, իսկ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ Արշակյանին | Մանդատների մասով կվերջնականացնենք մեր դիրքորոշումը Սահմանադրական դտաարանի որոշումից հետո. Արթուր Խաչատրյան | Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից այգու խաղահրապարակում սղարանը վնասվել է, երեխա է ընկել | Ափսոսում եմ, որ Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ Քոչարյան

Լրահոս

Վերադարձի ակնկալիքն իրատեսական չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

ՀԱՊԿ-ի մասով անընդհատ հետ նայելու ռեժիմում չպետք է լինենք և վերադարձ դեպի այդ կառույց ակնկալելն իրատեսական չէ։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին` արդյոք Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն այլ քննարկումներ եղել են ՀԱՊԿ-ի մասով, և արդյոք հայկական կողմի մոտ կա՞ փոփոխություն ՀԱՊԿ–ին անդամակցելու կամ դուրս գալու մասով։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

«Շատ լավ. եղել է 2021 թվական, 2022 թվական, սակայն մենք անընդհատ չպետք է այդ կետի վրա մնանք։ Մեր հարաբերությունները մեծ օրակարգ, մեծ պոտենցիալ ունեն, և մենք պետք է առաջ նայենք, քանի որ, այո, ամեն մեկն ունի իր ճշմարտությունն այդ հարցերի վերաբերյալ։ Մենք չպետք է անընդհատ այդ նույն կետի վրա սկսենք քննարկել, ծանրութեթև անել։ Իհարկե, դրա անհրաժեշտությունը կար, սակայն կարծում եմ` բավարար չափով ծանրութեթև արել ենք և եկել ենք որոոշակի եզրակացությունների, հարգանքի մթնոլորտում կիսել ենք այդ եզրակացությունները իրար հետ»,– նշեց վարչապետը։

Նա ավելացրեց, որ Պուտինի հետ ՀԱՊԿ–ի վերաբերյալ շարունակել են քննարկումները, սակայն ՀՀ վարչապետի եզրակացությունն ու առաջարկը սա է եղել՝ եթե հնարավոր լինի, բավարար չափով քննարկված համարել այս թեման և անցնել օրակարգի մյուս հարցերի քննարկմանը, այսինքն` անընդհատ հետ նայելու այդ ռեժիմում չլինեն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև