Skip to main content

Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ | Կասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ | Հրաժեշտ մի մարդու, ում հետ կյանք եմ ապրել, ճանապարհ անցել, հաց ու արվեստ, միտք ու երազանք կիսել. Նիկոլայ Եղիազարյան | Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի. Դատախազության հայցապահանջը մասնակի բավարարվել է | Տյուշը միշտ աշխատում էր, պարապ ժամանակ չուներ ու չէր վատնվում դատարկ խոսակցությունների վրա… չուներ Մուննաթ, տնքոց, բողոք կամ ընկճախտ. Նազենի Հովհաննիսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր մարդիկ պոտենցիալ գործազուրկ են. ի՞նչ է կատարվում Ծառուկյանի ընկերություններում | Իշխանություն վերցնելը ընդդիմադիր ուժերը դիտում էին ոչ թե միջոց ազգակործան զարգացումների դեմն առնելու համար, այլ ինքնանպատակ մի բան. Խոսրով Հարությունյան | Այնքան հաճախ եմ Ձեզ «պապ» ասել, կարծես հորս կարոտը Ձեզնով էի մեղմացնում․ Դիանա Գրիգորյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին | Սահմանադրական դատարանի հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել. Տիգրան Դումիկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի | Ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Վահան Հովհաննիսյան | Եթե իմ պատկերացմամբ մանդատ վերցնելը լիներ իշխանափոխություն, ապա ես կունենայի այդ մանդատը. Նաիրի Սարգսյան | Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել | «Քոչարյանի ու Փաշինյանի` նույնական լինելու մեկ օրինակ». Վարդան Հարությունյան | Ավտոմատներով ներխուժել են Գագիկ Ծառուկյանի տուն․ ուր է հիմա «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը․ Անի Կարապետյան

Լրահոս

«Լուսավոր Հայաստան»-ի տունը կռիվ է ընկել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Թեեւ ապրիլի 11-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արտահերթ համագումար է նշանակել՝ օրակարգում 2 հարց․ հաստատել կուսակցության ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուին, ինչպես նաեւ՝ ընդունել կուսակցության նախընտրական ծրագիրը, սակայն, որոշ տեղեկություններով, ԼՀԿ-ի «տունը կռիվ է ընկել», եւ տարաձայնություններ կան հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցի շուրջ։

Բանն այն է, որ տեւական ժամանակ է, ինչ կուսակցության առաջնորդը բանակցում էր Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» ուժի հետ, որպեսզի նրանց ցուցակով մասնակցեին, սակայն բանակցությունները սպասված արդյունքը չեն տվել, իսկ ԼՀԿ ղեկավարն արդեն հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին։

Սակայն թիմում կան առանցքային դեր ունեցող կուսակցականներ, որոնք կտրականապես դեմ են միայնակ մասնակցելուն, կարծում են, որ անտեղի ռեսուրսների վատնում է լինելու, եւ, ամենակարեւորը՝ իրենց մեղադրելու են ձայներ փոշիացնելու մեջ, քանի որ հարցումներն էլ են ցույց տալիս, որ այս ուժն անցողիկ շեմը հաղթահարելուց շատ հեռու է։ Սակայն Մարուքյանը կողմ է մասնակցությանը։ Թե ինչպես կհանգուցալուծվի այս վեճը, եւ արդյո՞ք որոշ կուսակցականներ չեն համաձայնի ընդգրկվել ցուցակում, պարզ կդառնա մեկ շաբաթից»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև