Skip to main content

Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է. Մագա Հարությունյան | Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան | ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ 102-րդ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ ու ընտանիքիս Նարեկ Նալբանդյանն ահավոր նյարդայնացնում է՝ իրավապահներին հանձնարարություն եմ տվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Տիգրանաշենի մասին չեմ խոսել, ես խոսել եմ Քյարքիի մասին՝ նյարդը զրոյացնում եմ. Նիկոլ Փաշինյան | Խոսքը այն մասին է, թե առաջիկա տասնամյակներում ո՞վ է ունենալու տարածաշրջանի հաղորդակցության առանցքային ուղիների նկատմամբ ազդեցության լծակները. Արմեն Հովասափյան | Եթե Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, նա կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան մյուս օլիգարխները. Փաշինյան | Չեմ բացառում՝ Ադրբեջան այց կունենամ, բայց որևէ ժամկետ չեմ կարող նշել հիմա. Ալեն Սիմոնյան | Կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել | Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից | Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնն անցնում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջով. ԵԽ գլխավոր քարտուղար | Հայաստանը սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չրերի արտադրող երկիր. Նիկոլ Փաշինյան | «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը

Լրահոս

Ինչու երևանցին կմերժի ու ինչու չի ընտրի այս իշխանությանը․ Էլինար Վարդանյան

Ինչու երևանցին կմերժի…։ Այս մասին գրել է
ՀՀ ԱԺ պատգամավոր,
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

«1. Ութ տարվա խայտառակ կառավարման ընթացքում տրվել են բարբարոսական շինթույլտվություններ, որոնք Երևանը անվերադարձ այլանդակել են։ Ամեն միլիմետրի վրա ահռելի շենքերի տեղադրումը՝ հանուն արագ փողի՝ Երևանը դարձրել են հրեշ քաղաք՝ առանց հոգի, առանց մշակույթ, անիմաստ քարերի տարածք։

2. Անտանելի խցանումներ՝ որովհետև չեն կառուցվել նոր ճանապարհներ, կամուրջներ, էստակադաներ։ Անթույլտրելի վայրերում, որտեղ պետք է լինեին խոշոր ավտոկայանատեղիներ, կանաչ տարածքներ՝ բազմահարկ շենքեր են կամ շենքերի համալիրներ:

3. Նոր շենքերի, թաղամասերի լիարժեք բնակեցումից հետո, ճանապարհների թողունակությունը ընդհանրապես չի բավարարելու: Մի ամբողջ նորակառույց թաղամասի մեքենաներ ծանրաբեռնելու են այն ճանապարհները, որոնք այդ քանակի մեքենաների և երթևեկության համար նախատեսված չէին: Եթե լուծումներ չգտնվեն, քաղաքը կանգնելու է:

4. Նոր շենքերը, նոր թաղամասերը ապահովված չեն համապատասխան ենթակառուցվածքներով՝ ջուր, գազ, կոյուղի։ Առաջիկայում մենք կանգնելու ենք լուրջ խնդրի առաջ։ Ոչ մեկին դա չի հետաքրքրում։

5. Երևանի բնակչությունը շնչում է կեղտոտ, քաղցկեղածին օդ։ Հլու ու հնազանդ։

6. Ութ տարվա մեջ միայն խոսեցին մետրոյի նոր կայարանների մասին՝ ոչինչ արված չէ։

7. Տրանսպորտի այլանդակ վիճակ։ Հուսահատության գազելները փոխարինվեցին հուսահատության  ավտոբուսներով։

8. Հեծանվապաշտ իշխանության քարոզ և ոչ մի հարմարեցված հեծանվաուղիներ։ Միայն շոու։  Սովորական քաղաքացին չունի ուղեկցող տասնյակ մեքենաներ, որպեսզի իրենց համար ձայնարկիչներով ճանապարհ բացեն, մնում է ճանապարհներին, կյանքը վտանգելով, հեծանիվ վարել կամ հեծանիվների համար չնախատեսված մայթերին անհանգստություն պատճառել հետիոտնին:

9. Ձմռանը ճանապարհներն անանցանելի են ժամանակին չմաքրվող ձյան պատճառով, գարնանը՝ խրամատներ հիշեղնող փոսերի: Որպես ամենամեծ ձեռքբերում ասֆալտը հիշատակող իշխանության ասֆալտը սկսում է քանդվել, քայքայվել նույնիսկ մեկ տարին չբոլորած:

10. Այգիների, կանաչ տարածքների գրեթե իսպառ բացակայություն։ Մշտադալար ծառերը   տարբեր պատճառաբանություններով կտրում են, տեղն ինչ-որ շիվեր տնկում, որոնց ծառ դառնալուն, եթե իհարկե չչորանան, տասնյակ տարիներ են հարկավոր:

Թե ինչու երևանցին չի ընտրի այս իշխանությանը, կարելի է դեռ երկար շարունակել: Վստահ եմ, ընտրություններին ընդառաջ, որտեղ հնարավոր է, արագ կոսմետիկ փոփոխություններ կանեն, սակայն դրանից իրավիճակը չի փոխվի. բազմաթիվ խնդիրներ արդեն անդառնալի են, վերականգնել գրեթե անհնար է»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930