Skip to main content

Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն

Լրահոս

Արցախում շարունակվում է մշակութային վանդшլիզմը. թիրախnւմ Ստեփանակերտի մայր եկեղեցին է

Ստեփանակերտում ադրբեջանցի օգտատերերի կողմից նկարահանված տեսանյութերից երևում է, որ ջարդված են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի պատուհաններից երկուսը (նկ. 1, 2):  Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։

«Թեև շինությունն ամբողջությամբ կանգուն է և արտաքինից անվնաս, սակայն մտահոգիչ է քաղաքի հայկական դիմագիծը ներկայացնող կառույցի պատուհանների վնասումը, որոնք նախկինում վնասված չէին: Սա ցույց է տալիս, որ հուշարձանը ենթարկվել է վանդալիզմի (https://www.youtube.com/shorts/QSN6nc1sACg):

Ցավոք, թարմ լուսանկարներ, տեսանյութեր չունենք եկեղեցու ներսում պատկերը և իրավիճակը հասկանալու համար:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի Մայր տաճարը կառուցվել է 2019 թվականին և հանդիսանում է քաղաքի կարևոր խորհրդանիշներից մեկը:

Մեր արձագանքը

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի պատուհանների դիտավորյալ վնասումը 1954թ. Հաագայի կոնվենցիայի («Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիա) 4-րդ հոդվածի և 1954 թ. Հաագայի կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի կոպիտ խախտում է։

Հաագայի Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետն ուղղակիորեն պարտավորեցնում է կողմերին «արգելել, կանխել և, անհրաժեշտության դեպքում, կասեցնել մշակութային արժեքների նկատմամբ գողության, կողոպտման կամ յուրացման ցանկացած ձև և վանդալիզմի ցանկացած գործողություն»։ Իսկ 1999 թվականի Երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի համաձայն՝ տարածքը վերահսկող կողմը պարտավոր է արգելել և կանխել մշակութային արժեքի ցանկացած ձևափոխում կամ դրա օգտագործման բնույթի փոփոխություն, որը նպատակ ունի թաքցնել կամ ոչնչացնել մշակութային կամ պատմական վկայությունները։ Եկեղեցու արտաքին տեսքի խաթարումը հենց այդպիսի ձևափոխում է։

Որպես հայկական մշակութային ժառանգությունը վերահսկող կողմ՝ Ադրբեջանը կրում է միջազգային իրավական պատասխանատվություն մշակութային արժեքի ամբողջականությունը չպահպանելու և վանդալիզմի գործողությունները չկանխելու համար։ Քանի որ տաճարը քաղաքի հայկական ինքնության կարևոր խորհրդանիշն է, նման գործողությունները նպատակ ունեն ոչնչացնել տարածքի հայկական մշակութային ժառանգության հետքերը, ինչը հակասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներին և միջազգային մարդասիրական իրավունքին։

2021 թվականի դեկտեմբերի 7-ին Արդարադատության միջազգային դատարանը («Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով) կիրառեց հրատապ միջոցներ և պարտավորեցրեց Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք ուղղված են հայկական մշակութային ժառանգությանը, ներառյալ եկեղեցիները և այլ պաշտամունքի վայրերը»։

Ստեփանակերտի եկեղեցու վնասումը նշանակում է, որ պետությունը չի կատարում միջազգային բարձրագույն դատարանի պարտադիր որոշումը։ Բացի այդ, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի (ICERD) համաձայն՝ մշակութային վանդալիզմը հաճախ դիտարկվում է որպես էթնիկ զտման և ռասայական խտրականության մաս։ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուրի իրավունքը՝ հավասարապես մասնակցելու մշակութային կյանքին։ Հայկական հոգևոր կոթողների թիրախավորումը խախտում է արցախահայության՝ իրենց մշակութային ժառանգությունից օգտվելու հիմնարար իրավունքը։

Մշակութային արժեքների դիտավորյալ թիրախավորումը կամ վնասումը, որոնք ռազմական նպատակներով չեն օգտագործվում, Հաագայի 1999թ. Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածով որակվում է որպես լուրջ խախտում, ինչը կարող է հանգեցնել նաև անհատական քրեական պատասխանատվության»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031