Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա hրադադարի մասին․ Թեհրանը ներկայացրել է 10 կետից բաղկացած առաջարկ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին՝ Թեհրանին տրված վերջնաժամկետից երկու ժամ առաջ։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social-ում։

«Պակիստանը խնդրել է երկու շաբաթով կասեցնել Իրանի նկատմամբ նախատեսվող «կործանարար» հարվածները, ինչի դիմաց Իրանը համաձայնել է Հորմուզի նեղուցի «ամբողջական, անհապաղ և անվտանգ բացման»։

Նրա խոսքով՝ հրադադարը կլինի երկկողմանի, իսկ հրադադարին համաձայնելու պատճառն այն է, որ ԱՄՆ-ն «հասել է իր ռազմական նպատակներին և գերազանցել դրանք»։

Թրամփը նաև հայտնել է, որ Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որի շուրջ կարելի է բանակցել։

«Իրանի հետ նախկին վեճերի գրեթե բոլոր կետերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն երկշաբաթյա ժամկետը թույլ կտա, որ համաձայնագիրը վերջնականացվի և կնքվի», — հավելել է ԱՄՆ նախագահը։

Իր հերթին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին երկրի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի անունից X-ում հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով Պակիստանին միջնորդական ջանքերի համար և նշելով, որ եթե Իրանի դեմ հարձակումները կասեցվեն, ապա Իրանի «հզոր զինված ուժերը կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները»։

«Երկու շաբաթով Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի անվտանգ անցումը՝ Իրանի զինված ուժերի համակարգմամբ և տեխնիկական սահմանափակումները պատճաշ կերպով հաշվի առնելով», — գրել է Արաղչին։

Նա նույնպես նշել է, որ բանակցություններ կընթանան՝ հիմք ընդունելով Իրանի ներկայացրած 10-կետանոց առաջարկը։

Այս լուրերի ֆոնին հում նավթի գինը 17%-ով նվազել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 92 դոլարի։

Հիշեցնենք, որ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը խնդրել է Թրամփին 2 շաբաթով երկարաձգել Իրանին տրամադրվող ժամկետը։

Իրանի անվտանգության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընգծելով, որ «Հակառակորդն անհերքելի, պատմական և ջախջախիչ պարտություն է կրել Իրանի ժողովրդի դեմ իր անպատվաբեր, անօրինական և հանցավոր պատերազմում»։

«Իրանը մեծ հաղթանակ է տարել և ստիպել է ԱՄՆ-ին ընդունել իր 10 կետից բաղկացած առաջարկը։

ԱՄՆ-ն սկզբունքորեն պարտավորվում է.

1․ Հրաժարվել ագրեսիայից
2․ Պահպանել Իրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ
3․ Ճանաչել ուրանի հարստացումը
4․ Վերացնել բոլոր առաջնային պատժամիջոցները
5․ Վերացնել բոլոր երկրորդային պատժամիջոցները
6․ Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում
7․ Կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում
8․ Վճարել փոխհատուցում Իրանին
9․ Դուրս բերել ԱՄՆ մարտական ​​ուժերը տարածաշրջանից
10․ Դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

Որոշվել է բանակցություններ անցկացնել Իսլամաբադում՝ առավելագույնը 15 օրվա ընթացքում մանրամասները վերջնականապես կարգավորելու համար։

Սա չի նշանակում պատերազմի ավարտ, և Իրանը կընդունի պատերազմի ավարտը միայն այն դեպքում, երբ 10 կետանոց ծրագրում ուրվագծված սկզբունքները համաձայնեցվեն վերջնական բանակցություններում»,- ասվում է հայտարարությունում։

The Times of Israel-ը հղում անելով Նեթանյահուի հայտարարությանը՝ նշել է, որ Իսրայելը աջակցում է Թրամփի՝ Իրանին հարվածները դադարեցնելու որոշումը։

Նշվում է նաև, որ ԱՄՆ-Իրան երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև