Skip to main content

Պուտինը մեծ մարդ է. նրանց բոլորին հիշելու են միայն այն պատճառով, որ նրանք ապրել են Պուտինի դարաշրջանում. Մարգարիտա Սիմոնյան | Հաստատվել են 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը | Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը | Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ | Վարդևանյանը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը | Մետաղական աշխատանքներ Էջմիածնում | Փաշինյանն ընդունել է Պուտինի հրավերը. շուտով կգնա Մոսկվա | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը | Հովհաննես Յուքինյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա | Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար | Դավիթ Բեկի փողոցում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը | Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար. Հարություն Հարությունյան | Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական թիմում

Լրահոս

ԱՄՆ ԶՈՒ-ն կմնա Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ Թրամփ

Ամերիկացի զինծառայողներն ու սպառազինությունը կմնան իրանական սահմանների մոտ այնքան ժամանակ, քանի դեռ չեն պահպանվել համաձայնագրի բոլոր պայմանները։ Այս մասին Truth Social-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«ԱՄՆ բոլոր նավերը, օդանավերը և անձնակազմը՝ հավելյալ մարտական լրակազմով, սպառազինությամբ և այն ամենով, ինչը տեղին է ու անհրաժեշտ արդեն իսկ թուլացած թշնամու մահացու հետապնդման և ոչնչացման համար, կմնան իրենց տեղերում այնքան ժամանակ, քանի դեռ ձեռք բերված համաձայնագիրը չի պահպանվի ամբողջ ծավալով», — գրել է ամերիկյան առաջնորդը

Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը ինչ-որ պատճառով չկատարի համաձայնագրի բոլոր պայմանները, ԱՄՆ-ը ավելի ուժգին հարվածներ կհասցնի։

«Եթե որևէ պատճառով դա տեղի չունենա, ինչը խիստ անհավանական է, ապա կսկսվի հրաձգությունը՝ ավելի մեծ, ավելի լավ և ավելի ուժգին, քան որևէ մեկը երբևէ տեսել է։ Շատ վաղուց էր համաձայնեցված, և հակառակի մասին ողջ կեղծ հռետորաբանությանը հակառակ՝ ոչ մի միջուկային զենք, և Հորմուզի նեղուցը լինելու է բաց և անվտանգ։ Միևնույն ժամանակ, մեր հզոր բանակը համալրվում է և հանգստանում՝ իրականում անհամբեր սպասելով իր հաջորդ Նվաճմանը»,- ամփոփել է Թրամփը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև