Skip to main content

Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Իրանն առաջարկում է ստեղծել փոխհատուցման հիմնադրամ պատժամիջոցներից տուժած երկրների համար․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

Իրանը հանդես է գալիս միջազգային հիմնադրամի ստեղծման օգտին, որը նախատեսված կլինի պատժամիջոցներից տուժած պետությունների վնասները փոխհատուցելու համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Իրանը կոչ է անում ստեղծել պարտադիր մեխանիզմներ՝ տուժած պետությունների և բնակչության վնասների լիարժեք հատուցումն ապահովելու համար»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում ընթացող «Միակողմանի պատժամիջոցների պայմաններում հումանիտար գործունեության, իրավական պաշտպանության միջոցների և պատասխանատվության հարցերով» միջազգային համաժողովում։

Դիվանագետը նշել է, որ Իրանն աջակցում է միջազգային փոխհատուցման հիմնադրամի ստեղծմանը, որը նախատեսված կլինի միջազգային պատժամիջոցներով հասցված վնասների վերացման համար, ինչպես նաև հարկադիր պարտավորությունների սահմանմանը, որոնք պատժամիջոցներ կիրառող պետություններից կպահանջեն վնասի հատուցում տրամադրել։

Նրա խոսքով՝ նման միջոցառումները անհրաժեշտ են բազմակողմ համագործակցության նկատմամբ վստահությունը վերականգնելու և զգալի մասշտաբի տնտեսական անարդարությունների կրկնությունը կանխելու համար։

«Երկկողմ պատժամիջոցները պարզապես քաղաքական հարց չեն։ Դրանք ելակետ են մարդկային անկայունության խորացման համար և իրենցից ներկայացնում են տնտեսական ահաբեկչություն»,- ընդգծել է Բահրեյնին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև