Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Նոր իշխանություն է պետք, որը կարող է ՀՀ-ն դարձնել «խաղաղ նավահանգիստ»՝ այսօրվա փոթորկված աշխարհում, որ մեր փոքր երկիրը դուրս բերի աշխարհի ուժեղների մրցակցության դաշտից․Վահե Հովհաննիսյան

Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման։  Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։

«Մշտապես խաղաղությունից խոսող Թրամփը հարձակվում է մեր հարևան երկրին՝ «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնելու» սպառնալիքով։ ՀՀ-ում Իրանի իսլամական հանրապետության դեսպանը մի հետաքրքիր ձևակերպում արեց, ասում է «հնարավոր չէ ոչնչացնել մեր քաղաքակրթությունը, Իրանում կան ծառեր, որոնք ԱՄՆ-ից հին են»։

Մյուս կողմից, հենց այս պահին նույն տարածաշրջանում տեղի է ունենում մեկ այլ քաղաքակրթության ոչնչացում։ Արցախում նույնպես կան ծառեր, վանքեր, որոնք հին են Ադրբեջանից, ԱՄՆ-ից և շատերից։ Բայց Հայաստանում չկա´ այն իշխանությունը, որը ձայն կհանի։ Երբ աչքիդ առաջ ոչնչացնում են հազարամյա եկեղեցիներ, գերեզմաններ, կանգնուն գյուղեր ու քաղաքներ, և Հայաստանի իշխանությունը չի փորձում ձայն հանել, կանխել, միջազգային աղմուկ բարձրացնել, ապա դա ոչ թե տանում է խաղաղության, այլ ֆիքսում է քո՝ դիմադրելու անկարողությունը, ու քեզնից նոր խոշոր կտորներ պոկելու գայթակղություն է ծնում։

Այս տրամաբանության մեջ մեզնից ո´վ ասես, ի´նչ ասես պահանջելու է։ Ալիևն էլ, նրա խնդրանքով՝ ուրիշներն էլ։ Պահը գա՝ Թրամփը մի օր հանգիստ կարող է Ուիթքոֆին ուղարկել մեզ մոտ , թե՝ Հայաստանի էս մասը պետք է տաք Ադրբեջանին՝ «Հայե´ր, կնքե´ք գործարք, հետո ո´ւշ կլինի» տոնայնությամբ։ Սա է այսօր խաղի կանոնը, և եթե դու չունես դիմադրության առանցք, չունես դաշնակիցներ և չունես խաղաղության երաշխիք, ապա քեզ, ժպիտները դեմքերին, Եվրածափերի տակ կարող են հոշոտել։ Մեր առաջիկա ընտրությունների կարևոր խնդիրն է՝ մեր ընտրությամբ չեզոքացնել այս ռիսկերը։ Մեր լիդերության խնդիրն է՝ բացատրել մեր ժողովրդին, որ մենք մեր ընտրությամբ կարող ենք դա անել։ Նոր իշխանություն է պետք, որը կարող է Հայաստանը դարձնել «խաղաղ նավահանգիստ»՝ այսօրվա փոթորկված աշխարհում, որ մեր փոքր երկիրը դուրս բերի աշխարհի ուժեղների մրցակցության դաշտից»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031