Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Բարձրաստիճան պետական պաշտոնյան, օգտագործելով իրենց կողմից կառավարելի դատարանները, միջամտում է Օլիմպիական կոմիտեի աշխատանքներին․ Էլինար Վարդանյան

Հերթը հասավ սպորտին։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

«Հայաստանում ստեղծված կառավարման նոր պրակտիկայով դատարաններով են ամեն ինչ որոշում։ Դատարաններով Սրբազան են նշանակում, դատարաններով թեմի առաջնորդ են նշանակում, դատարաններով կարգալույծ եղած հոգևորականներին են վերականգնում, հիմա էլ դատարաններով սպորտն են կառավարում։ Հերթական աբսուրդ իրավական գործընթացն է տեղի ունենում։

Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով 2025թ. սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները։ Սրան կարելի էր վերաբերել որպես ընթացիկ իրավական գործընթացի, եթե չլիներ մի շատ կարևոր հանգամանք՝ Ծանրամարտի ֆեդերացիան գլխավորում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Պետական բարձրաստիճան պաշտոնատար անձը, ըստ էության, միջամտում է հասարակական կազմակերպության գործունեությանը։ Ավելին, դատելով դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցից, նույնիսկ ենթադրությունների տեղիք չի մնում դատարանի նկատմամբ հնարավոր ճնշման հարցում։ Հերթական անգամ անձնական ամբիցիաներն ու քաղաքական հաշվեհարդարը բարձր է դասվում մեր երկրի հեղինակությունից։ Սա բերելու է լուրջ միջազգային սկանդալի, որովհետև բարձրաստիճան պետական պաշտոնյան, օգտագործելով իրենց կողմից կառավարելի դատարանները, միջամտում է Օլիմպիական կոմիտեի աշխատանքներին։

Մնում է հուսալ, որ կգտնվեն ավելի օբյեկտիվ դատավորներ, որոնք չեն տրվի շանտաժին և մեր երկրի շահն ավելի բարձր կդասեն մանր խմորումներից»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031