Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Հավատացած եմ՝ այս հավաքական ընդդիմությունը հաղթելու է ընտրություններում, սակայն միայն հաղթելը բավարար չէ, պետք է ավելի բարձր նշաձող սահմանել․ Օսկանյան

Հավատացած եմ՝ այս հավաքական ընդդիմությունը հաղթելու է ընտրություններում։ Սակայն միայն հաղթելը բավարար չէ։ Պետք է ավելի բարձր նշաձող սահմանել։

Գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ընդդիմադիր դաշտը հիմնականում արդեն ձևավորվել է։ Նրանց ցուցակները հրապարակված են, ծրագրերը՝ ներկայացված։ Ծրագրերի մեջ ակնհայտ է ընդհանուր օրակարգը՝ խաղաղությունը, տնտեսական զարգացումը, աղքատության հաղթահարումը, արդարության վերականգնումը, ազգային վերածնունդն ու միասնությունը։

Այժմ, երբ հիմքը դրված է, ժամանակն է հանրային գիտակցության մեջ ձևավորելու և ամրապնդելու «հավաքական ընդդիմություն» գաղափարը։ Սա այլևս անհատական ջանքերի մասին չէ, այլ ընդհանուր նպատակի։ Հավատացած եմ՝ այս հավաքական ընդդիմությունը հաղթելու է ընտրություններում։

Սակայն միայն հաղթելը բավարար չէ։ Պետք է ավելի բարձր նշաձող սահմանել։ Այս միտքը նշել եմ նաև իմ նախորդ գրառման մեջ և շարունակելու եմ կրկնել։ Նպատակը չպետք է լինի պարզապես թույլ չտալ, որ Փաշինյանը վերարտադրվի իշխանության մեջ, այլ նաև ապահովել, որ նրա կուսակցությունը նույնիսկ չհաղթահարի խորհրդարան անցնելու շեմը։

Միայն այդ դեպքում կկարողանանք վերջնականապես փակել անցած ութ տարիների էջը՝ այդ շրջանն ու հիշողությունները թողնելով պատմության էջերում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև