Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Չինաստանը պահանջել է ապաշրջափակել Հորմուզի նեղուցը

Չինաստանի իշխանությունները պահանջում են վերականգնել բնականոն նավագնացությունը Հորմուզի նեղուցում և անպատասխանատու քայլ են համարում Միացյալ Նահանգների կողմից դրա շրջափակումը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այն պայմաններում, երբ շահագրգիռ կողմերն արդեն հասել են ժամանակավոր հրադադարի մասին պայմանավորվածության, ԱՄՆ-ի կողմից ռազմական ներկայության ուժեղացումը և նպատակաուղղված շրջափակող գործողությունների իրականացումը միայն կհանգեցնեն հակասությունների սրմանը և լարվածության մեծացմանը:

Չինաստանը պնդում է, որպեսզի կողմերից յուրաքանչյուրը խստորեն պահպանի հրադադարի մասին պայմանավորվածությունները՝ կենտրոնանալով երկխոսության և խաղաղ բանակցությունների վրա, որպեսզի հնարավորինս շուտ վերականգնվի բնականոն նավագնացությունը նեղուցում»,- ճեպազրույցի ժամանակ ընդգծել է նա։

Ինչպես հստակեցրել է չինացի դիվանագետը, Միացյալ Նահանգների կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը վտանգավոր և անպատասխանատու գործողություն է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև