Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Փոփոխությունը գալիս է, ուժեղ Հայաստանում կրթված մարդը շատ արագ աշխատանք է գտնելու. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Փոփոխությունը գալիս է, ուժեղ Հայաստանում կրթված մարդը շատ արագ աշխատանք է գտնելու: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Դրսում, երբ երիտասարդը համալսարան է ավարտում, նրան շատ արագ գործատուներից առաջարկներ են գալիս, իսկ Հայաստանում, երբ երիտասարդը ծնողների օգնությամբ՝ այդքան տարի սովորելով, ավարտում է համալսարանը, նա է փնտրում աշխատանք ու շատ դժվար է գտնում: Խնդիրը կրթական համակարգի մոտեցման մեջ է, օրինակ՝ Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարությունը պատվեր է իջեցնում Կրթության նախարարությանը ու ասում է՝ ինձ պատրաստիր 10,000 ինժեներ, 20,000 ծրագրավորող:

Ես սովորել եմ ԵՊՀ-ի Միջազգային hարաբերություններում և մեր ամբողջ կուրսում գրեթե 1 հոգի չկա, որ մասնագիտությամբ է աշխատում, դա նշանակում է 4 տարի վատնած ժամանակ, միլիոնավոր դրամներ ծնողների կողմից, և ոչ մի արդյունք իրենց մասնագիտության ուղղությամբ:

Ուժեղ Հայաստանում Էկոնոմիկայի նախարարությունը պատվիրելու է Կրթության նախարարությանը բացել համալսարաններում տեղեր, տարբեր ուղղություններ, և ես երաշխավորում եմ, որ 4 տարի հետո նրանք բոլորը կունենան աշխատանք: Դա ծնողների համար երաշխավորություն է, որ այդքան տարի իրենց գրպանից վճարելով երեխայի ոչ միայն կրթությունը, այլև շրջաններից եկողների դեպքում՝ բնակվելու գումարը, իրենց երեխան շատ արագ հնարավորություն կունենա Հայաստանում աշխատանք գտնելու, դա կփոխի Հայաստանում կրթության հանդեպ վերաբերմունքը»,- նշել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև