Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև

Լրահոս

Հայաստանը պատրաստ է լինել կամուրջ Եվրոպայի, Ասիայի, Ռուսաստանի միջև սպորտում առկա խնդիրների և հարցերի քննարկման ու արդար լուծումներ գտնելու հարցում․ Ծառուկյանը՝ ՌԴ սպորտի նախարարի հետ հանդիպմանը

Հայաստանը պատրաստ է լինել կամուրջ Եվրոպայի, Ասիայի, Ռուսաստանի միջև սպորտում առկա խնդիրների  և հարցերի քննարկման ու արդար լուծումներ գտնելու հարցում։

Մոսկվայում ՌԴ սպորտի նախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար, օլիմպիական կոմիտեի նախագահ Միխայիլ Դեգտյարևի հրավերով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը գտնվում էր Մոսկվայում։

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ռուս գործընկերոջ հետ, քննարկվել են ՀՀ և ՌԴ միջև սպորտի զարգացման հեռանկարները, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններին և միջազգային մարզական հարթակներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։ Միխայիլ Դեգտյարևը ջերմորեն շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին՝ Եվրասիական մարզական ասոցիացիայի նախագահ ընտրվելու առթիվ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք, հույս հայտնել, որ այս հարթակը նպաստելու է տարբեր երկրների մարզական պոտենցիալի խորացմանը։

Գագիկ Ծառուկյանը նշել է, Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահությունը նոր դռներ է բացում համագործակցության խորացման համար։ «Հայաստանը պատրաստ է լինել կամուրջ Եվրոպայի, Ասիայի, Ռուսաստանի միջև սպորտում առկա խնդիրների  և հարցերի քննարկման ու արդար լուծումներ գտնելու հարցում»,- նշել է ՀԱՕԿ նախագահը, հավելելով, որ սպորտը դուրս է քաղաքականությունից և անարդար է, որ քաղաքական գործընթացների արդյունքում տուժում են մարզիկներն ու սպորտի առաջընթացն ընհանրապես։ Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության խորացումը և պայմանավորվել նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական՝  ի նպաստ օլիմպիական գաղափարների տարածման ու  համաշխարհային սպորտի զարգացման»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև