Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Փաշինյանը նորից ցնցումների մեջ է ընկել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը նորից ցնցումների մեջ է ընկել, սպասելի ու հասկանալի է: Մարդն ակնհայտորեն իշխանություն է կորցնում: Նախորդ երկու օրվա փաշինյանական ամբողջ աղմուկին անդրադառնալու իմաստ չենք տեսնում, բայց հատկապես երկու թեմա «ականջ է սղոցում»: Նախ՝ նա արդեն որերորդ անգամ հայտարարում է, որ հիմնական ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն, չպետք է անցնեն խորհրդարան, թե իբր նշված ուժերը չեն հաղթահարելու անցողիկ շեմը, այս, այն:

Իհարկե, շատերն են նկատել, որ այս ամենն արդեն իսկ պարտված և հեռացող գործչի խոսք է, ընդհանրապես՝ պահվածքն է այդ մասին խոսում: Բա եթե չեն «անցնելու», այս ինչո՞ւ եք ողջ ՔՊ-ով խառնվել իրար, հանգիստ «ֆռֆռացեք», էլի: Բայց սա՝ իր հերթին: Կա նաև առավել կարևոր հանգամանք: Երբ որ նման հայտարարություն կրկնում է վարչապետի պաշտոնն զբաղեցնողը, ապա դա ինքնին կարող է դառնալ ուղիղ ցուցում, անգամ հրաման ԿԸՀ նախագահին: Որն, ի դեպ, փաշինյանական է: Այ, սա արդեն լուրջ մտորումների տեղիք պետք է տա առաջին հերթին նրանց, ովքեր հետևում են այս ընտրությունների ընթացքին ու ովքեր ժողովրդավարություն են դավանում:

Երկրորդը՝ Փաշինյանը ընդդիմադիր լիդերներին ասում է՝ դուք ո՞վ եք, ձեզանից ի՞նչ եք ներկայացնում: Չէ, սա կատակ չէ, երդվում ենք՝ այդպես էլ ասել է: Ու դա ասել է Արցախում ազատամարտի ընթացքը ղեկավարած ու հաղթած պետական գործչին, երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցրած, պետականության հիմքերը ամրապնդած նախագահին՝ Ռոբերտ Քոչարյանին: Ասել է մեր երկրի տնտեսության մեջ մեծ դերակատարում ունեցած, հայկական սպորտը ընկած վիճակից վեր բարձրացրած ու նվաճումներ խրախուսած, մշտապես հայ մարդկանց կողքին եղած Գագիկ Ծառուկյանին: Ասում է գործարար ու բարերար Սամվել Կարապետյանին, որ, բացի միլիարդատեր լինելուց, բացի հազարավոր մարդկանց զբաղվածությամբ ու աշխատատեղով ապահովելուց, նաև հսկայական բարեգործական ծրագրեր է իրականացրել Արցախում ու ՀՀ-ում: Ով ում հանդեպ ինչ ընկալումներ ունենա, խոսքը մարդկանց մասին է, որոնք, բացի կայացած անհատներ լինելուց, երկրի, ժողովրդի համար գործեր ունեն արած, վաստակ ունեն: Հա, իրենց բոլոր թերություններով հանդերձ, թերություն չունեցողը թող առաջինը քար նետի:

Ու ով է խոսում, ով է նման տոնայնությամբ արտահայտվում, ով է նման հարց տալիս: Պատահական չէ, որ հենց սոցցանցերում ամենաշատ հանդիպող ձևակերպումը փոխադարձումն էր, թե «բա դուք ո՞վ եք, ախր, ինչե՞ր ունեք արած»: Մարդիկ նշում են, որ ինչի դիպել են այս իշխանությունները, քայքայման ու կործանման են տարել, զրոյացրել ու մինուսացրել են: Երկիրն ու ժողովրդին պատերազմական աղետի տարած, Արցախն ուրացած ու թշնամուն հանձնած, մոտ 5000 լուսավոր տղաների մահվան մատնած, «Եռաբլուրը» եռապատկած, չարած աշխատանքի համար իրենք իրենց բազմամիլիոն պարգևավճարներ դուրս գրած Փաշինյանն ու ՔՊ-ն են համարձակվո՞ւմ որևէ մեկի հասցեին ինչ-որ բան ասել: Ժողովրդին հարկերով ու տուգանքներով, անդադար թանկացումներով «քերթողնե՞րը»: Իսկ գուցե նախ ինքներդ ձեզ նայե՞ք, հը՞: Կողքից: Առանց արհեստական նարցիսիզմի»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031