Skip to main content

Ամեն անգամ, երբ Երևանը փորձել է քայլ անել դեպի Արևմուտք, բախվել է Ռուսաստանի ավելի ուժեղ ճնշմանը և ի վերջո հայտնվել Մոսկվայի էլ ավելի պինդ «գրկում». Արմեն Գրիգորյան | ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվшնը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեսպան Մարագոսը խոստացավ լուրջ արձագանքել ստեղծված իրավիճակին․ Հարություն Հարությունյան | Շենգավիթի թիվ 133 մանկապարտեզի տարածքում աշխատանքների ժամանակ բանվnրները հայտնաբերել են մարդու կմшխք ու ոսկnրներ | «Զվարթնոց» օդանավակայանում Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է մահացшծ կնոջ մարմին | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թույլ չենք տալու, որ մեր ընկերոջ մահը դառնա հերթական դրվագ, քայլերի ենք անցնելու․ Մելոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանքի տակ և ստացե՞լ է արդյոք ադեկվատ բուժօգնություն․ Հովսեփյան | Ստեփանավանում նորընտիր ավագանու քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն Գրիգորյանը | Պահանջում ենք, որ ԵՄ-ն բարձրաձայնի Հայաստանում կատարվող ժողովրդավարության մահվшն մասին. Արեգա Հովսեփյան | ՈՒՂԻՂ. Եվրոպա չե՞ս տեսնում քաղաքական մահերը. բողոքի ակցիա | Արագածոտնում բшխվել են «Lexus GX470»-ը և «Toyota Land Cruiser»-ը․ կան վիրավnրներ | Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվшնից հետո. փաստաբանական թիմ | Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է․ Աբրահամյան

Լրահոս

Իմ որոշումն է նախընտրական ցուցակում չլինել․ ես Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի, «Առաջ» կուսակցության հետ կշարունակեմ պայքարել. Սեյրան Օհանյան

Իմ որոշումն է նախընտրական ցուցակում չլինել, թարմացված դաշինքի մեջ նաև պետք է լինի որոշակի թարմացում, ես ինձ տեսնում եմ դաշինքի կազմում՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Ես Հայ Հեղափոխական Դաշնակցության, «Առաջ» կուսակցության հետ միասին պայքարը շարունակելու եմ, իրենց հետ եմ լինելու, պայքարս շարունակելու եմ թե գաղափարական, թե գործողությունների մնացած բոլոր հարթակներում՝ աջակցելով իմ գործընկերին և Ազգային ժողովում, և մնացած բոլոր հարթակներում: Եթե հնարավորություն լինի, նաև գործադիրում և մնացած անկախ մարմիններում։

Ես դաշինքի կազմում եմ և դաշինքի հետ եմ լինելու, ընդդիմադիր դաշտի ընդհանուր հաջողությունները նաև մեր հաջողություններն են լինելու, ինչ վերաբերում է մեր պատգամավորներին, որոնք ընդգրկված են այս կամ այն ուժերի հետ, դա կապված է մասնագիտական գործունեության շրջանակներում տվյալ ուժերին աջակցությանը և նախկին համատեղ կուսակցական, խորհրդարանական գործողություններին, ես այդ ամենը նորմալ եմ համարում»,- նշել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև