Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Ահա սա է քոչարյանական պրոպագանդայի դեմքն ու որակը՝ ստախոս, անդեմ և ատելություն սերմանող. խաբելով ռուսական որոշ շրջանակների՝ պսևդոընդդիմադիր պայքարի անվան տակ փող փախցնել, ստեր ու ատելություն տարածել՝ թիրախավորելով կոնկրետ մարդկանց ու ընտանիքների. Մինասյան

Ահա սա է քոչարյանական պրոպագանդայի դեմքն ու որակը՝ ստախոս, անդեմ և ատելություն սերմանող։ Հիմա սրանց մնացել է միայն մի բան անել՝ խաբելով ռուսական որոշ շրջանակների՝ պսևդոընդդիմադիր պայքարի անվան տակ փող փախցնել, դավադրապաշտական ստեր ու ատելություն տարածել՝ թիրախավորելով կոնկրետ մարդկանց ու ընտանիքների։

Գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը՝ անդրադառնալով Տելեգրամյան ալիքներից մեկում իրեն թիրախավորող վիրավորական գրառմանը։

«Ահա սա է քոչարյանական պրոպագանդայի դեմքն ու որակը՝ ստախոս, անդեմ և ատելություն սերմանող։

Սրանք սկզբում այլ տեխառաջադրանք ունեին՝ մաքրել Ռոբերտ Քոչարյանի թիմին ու ընտանիքին 2018 թվականի իրադարձություններին մասնակցելու խարանից։ Հենց այդ ժամանակ ստեղծվեց առաջին ֆեյք էջը՝ «Առասպելական Հայաստանը», որով սկիզբ դրվեց «Ով է Նիկոլին իշխանության բերել» PR օպերացիային։

2020 թվականի կապիտուլյացիայից հետո եկավ հաջորդ առաջադրանքը՝ «Կրելու ենք» օպերացիան։ Երբ դա էլ ձախողվեց, սկսվեց այն, ինչ շարունակվում է մինչև այսօր՝ ընդդիմադիր դաշտի ամայացում և բոլոր միջոցներով ընդդիմադիրների դեմորալիզացում։

Դրանով են զբաղված քոչարյանական պրոպագանդիստները։

Դա անում են հրահանգավորված ու համակարգված ձևով։ Կատաղած շան պես աշխատելով հանդերձ՝ մարգինալ են ու անիմաստ:

Արդյունավետ լինեին՝ Հայաստանը Թուրքիայի վիլայեթ չէր դառնա, իրենք էլ չէին մնա պատմության լուսանցքում:

Երկրորդ նախագահի «վոյինի» իմիջից չէին գահավիժի մաշված ընդդիմադիրի, որի կենսագրության միակ հիշվող դրվագը «Պոպլովոկի» չարչրկված միջադեպը մնաց։

Հիմա սրանց մնացել է միայն մի բան անել՝ խաբելով ռուսական որոշ շրջանակների՝ պսևդոընդդիմադիր պայքարի անվան տակ փող փախցնել, դավադրապաշտական ստեր ու ատելություն տարածել՝ թիրախավորելով կոնկրետ մարդկանց ու ընտանիքների։

Բայց դրանով նրանք ժողովրդին չեն մոտենում, ոչ էլ ժողովրդի մաս են դառնում։ Դրանով նրանք նմանվում են Նիկոլին՝ ոճով, ատելությամբ ու ագրեսիվությամբ։

Իսկ այդ մասին ավելի մանրամասն՝ վաղը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031