Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Քոչարյանը չի կարողանա մարդկանց մnբիլիզացնել. Փաշինյանի շանսերն ավելի շատ են. Մամեդյարով

Քոչարյանը չի կարողանա մարդկանց մոբիլիզացնել. Փաշինյանի շանսերն ավելի շատ են: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ։

Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, նախևառաջ ռազմաքաղաքական և տնտեսական հարցերում, ձևավորվել է հենց այն ժամանակաշրջանում, երբ իշխանության ղեկին էին հենց Քոչարյանն ու իր համախոհները։

«Հենց Քոչարյանի ժառանգությունն է բաժին հասել Փաշինյանին։ Եվ ես կարծում եմ, որ նույնիսկ եթե Փաշինյանը չցանկանա, Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա միևնույն է կպահպանվի»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այս բոլոր հայտարարություններն առաջին հերթին նախընտրական պայքարի տարր են։

«Քոչարյանը չի կարող չքննադատել Փաշինյանին, քանի որ նրա մրցակիցն է։ Ես կարծում եմ, որ դա սխալ է, որովհետև ցանկացած սթափ դատող Հայաստանի քաղաքացի կհասկանա, որ նրա փաստարկներն անհիմն են»,- պարզաբանել է փորձագետը։

Անդրադառնալով Քոչարյանի այն խոսքերին, թե TRIPP-ը խնդիրների կհանգեցնի Հայաստանի համար, քաղաքագետը նշել է, որ Հայաստանի ընդդիմադիրներն ի սկզբանե դեմ են եղել TRIPP-ին։ Թեև, դատելով վերջին վերլուծություններից, շահագրգիռ կողմերը, ինչպիսիք են Ռուսաստանն ու Իրանը, առանձնապես չեն դիմադրում այդ նախագծին։

«Ռուսաստանը հասկանում է, որ այս ելքն իրեն պետք է՝ հաշվի առնելով արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցները։ Առնվազն երկաթուղով Թուրքիայի շուկա մուտք գործելու համար։ Այս դեպքում շատ բան կախված է Հայաստանի ղեկավարությունից, թե ինչպես այն կիրականացնի այդ նախագիծը։ Իհարկե, շատ բան կախված է նաև ամերիկացիների դիրքորոշումից, բայց ինձ թվում է, որ ամերիկյան օպերատորները, չնայած իրանական գործոնին, կցանկանան բավականին ակտիվ աշխատել նախագծի իրականացման ուղղությամբ», — պնդում է վերլուծաբանը։

Մամեդյարովը, քննարկելով Քոչարյանի շանսերը ընտրություններում, նշել է, որ դրանք շատ չեն։ Նրա խոսքով՝ հնարավոր է Քոչարյանը ինչ-որ տոկոս հավաքի և անցնի խորհրդարան, բայց դառնալ վարչապետ, նույնիսկ հնարավոր կոալիցիայի պարագայում, քիչ իրատեսական է։

«Նայեք իրավիճակին։ Քոչարյանը հրաժարվեց հանրահավաքներ հավաքելու գաղափարից, որովհետև գիտի՝ չի կարողանա մարդկանց մոբիլիզացնել։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ նույնիսկ վճարովի մասնակիցների հաշվառմամբ հանրահավաքներին եկել է 10–12 հազար մարդ։ Դա կաթիլ է ծովում։ Փաշինյանն իր ժամանակին՝ 2018 թվականին, հրապարակներում հավաքում էր ավելի քան 100 հազար մարդ, երբ հեռացնում էր Սերժ Սարգսյանին։ Հայաստանի բնակչությունը հոգնել է այդ քոչարյաններից, կարապետյաններից, սարգսյաններից և այդպես շարունակ։ Մարդիկ նրանց չեն հավատում։ Սկզբունքորեն չեն հավատում մեծ փողերին։ Այնպես որ այս դեպքում, ինձ թվում է, Փաշինյանի շանսերն ավելի շատ են», — եզրափակել է Էլմար Մամեդյարովը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031