Skip to main content

2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն է. Էդուարդ Շարմազանով | Այսօր Ալեն Սիմոնյանի պսակադրությունն է (տեսանյութ) | Եթե ես լինեի եկեղեցու ղեկավար, ամեն կիրակի կընկնեի վիժվածքի հետևից ու դևահալածությամբ կզբաղվեի. Արթուր Դանիելյան | Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Գագիկ Ծառուկյան | Պուտինը հրամայել է երեք օր չհարվածել Կիևին | Պուտինն այսօր կընդունի Ուիթքոֆին և Քուշներին․ Պեսկով | Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել | Մեր երկրին էլի է հեղափոխություն պետք․ Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով | Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան | Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը. գողացել են 12․000 ԱՄՆ դոլար, 1 մլն ՀՀ դրամ և ոսկեղեն | Այսօր առավոտից գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները | Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան | Վերջին 8 տարվա ընթացքում եղել են օրեր, երբ անիծել եմ այն օրը, երբ դարձա ՀՀ վարչապետ. Նիկոլ Փաշինյան | Իրանը կոչ է արել ամերիկացիներին, պարտքերի ներման դիմաց, Իրանի դեմ պատերազմում «թնդանոթի միս» չդառնալ

Լրահոս

Մենք կոչ ենք անում Alphabet-ին և Meta-ին բավարար ռեսուրսներ հատկացնել՝ Հայաստանի ընտրություններից առաջ ռուսական ապատեղեկատվությանը հակազդելու համար. ԱՄՆ երկու սենատոր

Անցյալ շաբաթ ԱՄՆ սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը, նամակներ են հղել Meta և Alphabet ընկերություններին՝ կոչ անելով բավարար ռեսուրսներ տրամադրել 2026 թվականի հունիսին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ռուսական ապատեղեկատվությունը կանխելու համար: Այս մասին հայտնում է ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնակն կայքը:

«Անկախ փորձագետները գնահատում են, որ ՌԴ-ն թարմացնում է Մոլդովայում կիրառված իր մեթոդները, այդ թվում՝ օգտագործելով Meta հարթակները՝ Հայաստանի ժողովրդավարական գործընթացի արդյունքների վրա ազդելու համար»,- գրել են սենատորները Meta-ին ուղղված իրենց նամակում:

«Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանից եկած մարդկանց խրախուսում են աջակցել որոշակի քաղաքական կուսակցությունների։ Հայկական քաղաքացիական հասարակության խումբը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», Meta հարթակներում հայտնաբերել է ավելի քան հարյուր էջ, որոնք տարածում են առաջիկա ընտրություններին առնչվող մանիպուլյատիվ բովանդակություն: Խումբը նաև նկատել է համակարգված կեղծ վարքագիծ, որը, ըստ տեղեկությունների, ուղղորդվում է ռուս-հայ օլիգարխի կողմից, ով Թրամփի առաջին վարչակազմի կողմից Կոնգրեսին ներկայացված զեկույցում նշվել է որպես «Ռուսաստանի Դաշնության նշանակալի բարձրաստիճան արտասահմանյան քաղաքական գործիչ կամ օլիգարխ՝ պայմանավորված ռուսական վարչակարգին նրանց մոտիկությամբ»,- գրված է նամակում:

«Մենք հուսով ենք, որ դուք կկրկնեք և կադապտացնեք Մոլդովայի ժողովրդավարությունն օտարերկրյա հարձակումներից պաշտպանելու ջանքերը՝ համագործակցելով հայաստանյան համապատասխան կառույցների հետ»,- գրել են սենատորները Alphabet-ին ուղղված իրենց նամակում:

«Մենք կոչ ենք անում Alphabet-ին բավարար ռեսուրսներ հատկացնել՝ Հայաստանի ընտրություններից առաջ ռուսական ապատեղեկատվությանը հակազդելու համար»,- իրենց մտահոգությունն են հայտնել սենատորները և նշել, որ Միացյալ Նահանգները գիտակցում է այն լուրջ սպառնալիքը, որը ներկայացնում են ռուսական դերակատարների ապատեղեկատվական ջանքերը հայկական ժողովրդավարության համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև