Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Երևանի հայտարարությունները երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին տարoրինակ են թվում. ՌԴ ԱԽ

Երևանի հայտարարությունները «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի կառավարման կոնցեսիայից հրաժարվելու անհրաժեշտության մասին տարօրինակ են թվում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Առնվազն տարօրինակ են թվում հայկական կողմի հայտարարություններն այն մասին, թե հայկական երկաթուղիների «ՀԿԵ» ՓԲԸ կոնցեսիոն կառավարումն իբր որոշակի մրցակցային կորուստներ է ստեղծում հանրապետության համար, և այդ կոնցեսիան երրորդ երկրներին զիջելու առաջարկները», — ասել է նա։

Ինչպես նշել է Շևցովը, պայմանագիրը կնքված է հայկական կողմի համար առավելագույնս բարենպաստ պայմաններով։

«Ըստ նախնական գնահատականների՝ կոնցեսիայի պոտենցիալ գնորդները պետք է վճարեն առնվազն 250 միլիոն դոլար՝ իրավունքների հետգնման և փոխհատուցման համար, տարեկան ծախսեն մոտ 40 միլիոն դոլար շահագործման ծախսերի վրա, ներդնեն շուրջ 400 միլիոն դոլար քանդված Իջևանի հատվածի վերականգնման համար, մոտ 200 միլիոն դոլար՝ Վանաձոր-Ֆիոլետովո հատվածում, ինչպես նաև մոտ 40 միլիոն դոլար՝ Թուրքիայի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանի հատվածների վերականգնման համար», — թվարկել է նա։

«Ընդ որում, հայկական երկաթուղային ցանցով բեռնափոխադրումների ծավալները հաստատված չեն, իսկ դրանց աճի ներուժն ակնհայտ չէ, մինչդեռ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում դրանք երաշխավորված կերպով կկրճատվեն»,- նշել է Շևցովը:

Այնուամենայնիվ, ինչպես մատնանշել է Շևցովը, տեսությունը միշտ կարելի է ստուգել գործնականում։ Միևնույն ժամանակ, բացառված չէ, որ արդյունքները գերազանցեն սպասելիքները, և ԵԱՏՄ-ի հետ խզումից Հայաստանի սոցիալ-տնտեսական կորուստներն էլ ավելի մեծ լինեն, հավելել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև